ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Mercedes-ը ներկայացրեց նոր A-դասի թիզերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
29 Հունվար 2018
Mercedes-Benz ընկերությունը իր Youtube-ալիքում երեկ պաշտոնապես ներկայացրեց նոր A-դասի թիզեր-տեսանյութը: Մինչ այդ գերմանացիները հայտարարել էին նոր մոդելի պաշտոնական նորամուտի օրն ու վայրը:
Հայտնի է, որ լայն հանրությանը նոր A-դասի Mercedes-ը կցուցադրվի փետրվարի 2-ին Ամստերդամում: Ենթադրվում է, որ ավտոմեքենան շուկա կհանվի թե հեչբեք, թե սեդան թափքերով, սակայն լուսանկարներն ու տեսանյութը վկայում են, որ արտադրողը դեռևս շեշտը դնում է ավանդական հեչբեք լուծման վրա:
Նախնական տվյալներով նոր հեչբեքը կառուցված է մոդերնիզացված MFA հենահարթակի հիման վրա, իսկ ավտոմեքենայի առաջնամասի դիզայնն իրականացված է վերջին սերնդի Mercedes-Benz CLS մոդելի ոճով: Ակնկալվում է, որ նոր A-դասը կհամալրվի 1,3-լիտրանոց տուրբոշարժիչով, որը նախագծվել է Daimler-ի կողմից Renault-Nissan-Mitsubishi ալյանսի հետ համատեղ: Բացի այդ նորույթը ժամանակի պահանջներին համահունչ կհամալրվի հիբրիդային ուժային ագրեգատով և բնականաբար կառաջարկվի նաև AMG տարբերակով, որի հզորությունը կգերազանցի 400 ձ.ուժը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: