ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չինական Hongji ընկերությունը ներկայացրեց նոր կոնցպետը` Maybach-ի ոճով:
04 Փետրվար 2018
Վերջերս պատմել էինք ձեզ Չինաստանի թերևս «անհասանելի» ավտոմոբիլային բրենդի՝ Hongji-ի մասին, որը փոխադրամիջոցներ է արտադրում ՉԺՀ Կոմունիստական կուսակցության առաջնորդների համար: Ձգտելով քայլել ժամանակին համահունչ՝ Hongji-ին («Կարմիր դրոշ») ներկայցրեց նաև նոր կոնցեպտ-նախատիպ և ընկերության նոր լոգոտիպը:
Այս ռետրոկուպեն ցուցադրում է առաջին հերթին ապրանքանիշի դիզայնի զարգացման ուղղությունը: Ավտոմեքենան, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ դրա լիաչափ մակետը, իրականացված է Vision Mercedes Maybach 6 մոդելի ոճով:
Կոնցեպտի առանձնահատկություններից է չափազանց երկար կապոտը՝ այն մեջտեղից կիսող երկար կապմիր գծով, որը խորհրդանշում է մակնիշի անվանումը: Հիշատակման են արժանի նաև դեպի հետ տեղաշարժված խցիկն ու կարմիր լուսադիոդներով զարդարված փակ անվակամարները:
Դժվար է ակնկալել, որ այս ավտոմեքենան լույս աշխարհ կգա արդեն որպես սերիական մոդել, սակայն ընկերությունը պատրաստվում է հետագայում ակտիվորեն կիրառել ներկայացված դիզայներական լուծումներից որոշները, այդ թվում ռադիատորի վանդակաճաղն ու լուսադիոդային լուսարձակները:
Հետաքրքիր է, որ նույն միջոցառման ժամանակ Hongji-ն ներկայացրեց նաև մինչև 2025թ ընկերության զարգացման տեսալականը: Այն ներառում է նոր հենահարթակի վրա կառուցվելիք ընդհանուր առմամաբ 17 մոդելների թողարկում, որոնցից 15-ը կլինեն մասնակի կամ ամբողջովին էլեկտրականացված:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: