Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nissan-ը բացահայտեց նոր ամբողջովին էլեկտրական և ինքնավար քրոսովերի կոնցեպտը
25 Հոկտեմբեր 2017

Ցավոք, դա դեռևս մաքուր կոնցեպտ է, և պարզ չէ՝ թե երբ այն կարող է անցնել արտադրական փուլին և հաջորդել նախորդ ամիս ներկայացված Leaf-ին: Ավտոմեքենան նկարագրվում է որպես Nissan Intelligent Mobility ապագայի գաղափարախոսության մարմնավորում: Խոսքը գնում է «Nissan IMx» անվանումն ստացած ամբողջովին էլեկտրական կոնցեպտի մասին:

Այն ապացուցում է, որ Նիսսանը շարունակում է աշխատել Leaf-ից ավելի հզոր էլեկտրական ավտոմեքենայի վրա: Ճապոնական ընկերությունը հաղորդում է, որ այն սարքավորվելու է երկու «հզոր էլեկտրական շարժիչով»՝ մեկական առջևում և հետևում, ինչը ավտոմեքենային հաղորդում է լիաքարշ ավտոմեքենաներին բնորոշ ունակություններ: Երկու ուժային ագրեգատների համընդհանուր հզորթւոյւնը կազմում է 320 կՎտ և ապահովում է 700 Նմ ոլորող մոմենտ:

Չնայած Nissan-ը դեռևս չի բացահայտում մարտկոցի ընդհանուր ծավալը, ենթադրվում է, որ էներգիայի կուտակման խտության շնորհիվ այն թույլ կտա մեկ լիցքավորումով անցնել ավելի քան 600 կմ:   

Էլեկտրական ավտոմեքենաների գլոբալ մարքեթինգի և վաճառքների գծով փոխտնօրեն Դանիելե Սքիլաչին ասում է. 

«IMx զրոյական արտանետումներով քրոսովերը մարմնավորում է Nissan Intelligent Mobility գաղափարախոսության ապագան: Դրա շնորհիվ Նիսսանը պարտավորվածություն է վերցնում փոխել մարդկանց և ավտոմեքենաների փոխհարաբերակցությունը, ինչպես նաև ավտոմեքենաների և հասարակության մինչև կապի ապագան:»

Nissan-ը հայտարարում է, որ ավտոմեքենան կսարքավորվի ProPILOT համակարգի նորագույն տարբերակով, իսկ սրահն ամբողջությամն համապատասխանելու է ինքնավար ավտոմեքենաներին բնորոշ սկզբունքներին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio