ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan-ը ցուցադրեց էլեկտրական Leaf-ի լիովին նոր տարբերակը
06 Սեպտեմբեր 2017
Սեպտեմբերի 6ին վաղ առավոտյան ճապոնական Յոկոհամա քաղաքում Nissan-ը ներկայացրեց այդքան սպասված Leaf էլեկտրական մոդելի նորացված տարբերակը: Nissan Leaf-ը համարվում է աշխարհում ամենաշատը վաճառվող էլեկտրական ավտոմեքենան և արտադրողի Intelligent Mobility (Խելացի շարժունակություն) տեսլականի մարմնավորում:
Բազում նորարարական տեխնոլոգիաներվ հագեցած այս մոդելն առաջինը կլինի Ճապոնիայից դուրս վաճառվող տարբեարակներից, որը կհամալրվի վարորդին օճանդակող ժամանակակից Pro-Pilot համակարգով և e-Pedal ոտնակով, որն ապահովում է արագացման և արգելակման բոլորովին նոր եղանակ:
Ինչպես նշվում է ընկերության պաշտոնական հաղորդագորւթյան մեջ՝ նոր Leaf-ն ունակ է 40 կՎտ/ժ հզորությամբ լիթիում-իոնային մարտկոցի մեկ լիցքավորումով անցնել շուրջ 380 կմ, սակայան կարելի է ենթադրել, որ այդ ցուցանիշը հիմնված է ճապոնական JC08 ստանդարտի կամ NEDC ստանդարտի վրա, որը չի համապատասխանում Եվրոպայում ընդունված EPA չափորոշիչներին: Վերջիններիս համաձայն "ավտոնոմ” վազքի տարածությունը մոտ մի քանի տասնյակ կիլոմետրով կարող է քիչ լինել: Nissan-ում խոստանում են, որ շուտով հասանելի կլինի ավելի հզոր՝ 60 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցը, որի շնորհիվ մի գուցե հնարավոր լինի հասնել նախապես մատնանշված ցուցանիշներին: Այս պարագայում արդեն Nissan Leaf-ն իր ընթացքային բնութագրերով կկարողանա մրցել նաև Tesla Model 3 ավտոմեքենայի հետ:
Պետք է նշել, որ նոր Leaf-ի շարժիչի հզորությունը կազմում է 110 կՎտ, ինչը 30 կՎտ-ով ավել է, քան նախորդ սերնդինը: Դրան զուգահեռ աճել է և ոլորող մոմենտը՝ հասնելով 320 Նմ:
Հիմնական փոփոխությունների շարքում առաջնային տեղ է զբաղեցնում արտաքին դիզայնը: Պաշտոնական հաղորդագորությունում նշվում է, որ մեքենան նապագծելիս ինժեներները ոգեշնչվել են 2015թ.-ին Տոկիոյում ներկայացված IDS կոնցեպտով: Առաջնամասը, որն ամենից շատ էր քննադատվում նախորդ մոդելում, ստացել է Nissan-ի այլ մոդելներից արդեն իսկ ծանոթ V-motion վանդակաճաղը, իսկ սլացիկ ԼԵԴ լուսարձակներն արտացոլում են վերջին տարիներին կիրառվող դիզայնի գաղափարները: Առանձնակի ուշադրության է արժանի շնորհանդեսի ժամանակ ներկայացված ավտոմեքենաների կոնտրաստային սև տանիքը:
Nissan-ում հույս ունեն, որ նոր Leaf-ը կարող է դառնալ ընկերության հետագա հաջողությունների հիմնաքարը:
Ենթադրովում է, որ նոր ավտոմեքենայի վաճառքի գինը Ճապոնիայում և Հյուսիսային Ամերիկայում կտատանվի 29-30 հազ. ԱՄՆ դոլարի սահմաններում:
Ստորև կարող եք դիտել նոր Nissan Leaf-ի շնորհանդեսի համառոտ տեսագրությունը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: