ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Կալաշնիկով» կոնցերնը նոր ոլորտ է բացահայտում՝ էլեկտրական մոտոցիկլներ:
23 Հոկտեմբեր 2017
Ռուսական «Կալաշնիկով» կոնցերնը, որն աշխարհով մեկ հայտնի է AК-47 ավտոմատի զանազան մոդիֆիկացիաներով, Մոսկվայում կայացած Army 2017 Ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում ներկայացրեց էլեկտրական մոտոցիկլի երկու տարբերակ՝ նախատեսված ռազմական և ոստիկանական կիրառման համար:
Ոլորտում հայտնի էլեկտրական բայքերից մեծամասնությունն, օրինակ՝ Zero DS-ը, առաջարկում են բազում տեխնոլոգիական լուծումներ, այդ թվում սարաքավորումների թվային վահանակը կամ սմարթֆոնի համար նախատեսված հավելվածը: Կալաշնիկովը այդքան հեռու դեռ չի հասել և բավարարվում է հին ու բարի փոխարկիչներով, ինդիկատորային լուսյերով և խրոնոլոգիական արագաչափով:
Նոր էլեկտրական մոտոցիկլների մասնագրերի մասին դեռևս շատ բան չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ այն առաջարկվում է երկու տարբերակով: Ռազմական տարբերակը համալրված է մի շարք սպեցիֆիկ լուծումներով, որոնց թվում է ավտոմատի համար նախատեսված հատուկ ամրանը: Ոստիկանական մոտոցիկլն էլ իր հերթին գերազանցում է իր ռազմական «եղբորը» ավտոնոմ ընթացքի ավելի մեծ ցուցանիշով, որը կազմում է մոտավորապես 150 կմ, այն դեպքում, երբ ռազմական մոդելը մեկ լիցքավորումով կարող է անցնել ոչ ավելին, քան100 կմ:
Մոտոցիկլները կարտադրվեն ԻԺ գործարանում: Ենթադրվում է, որ արդեն 2018թ. ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ ռուսական ոստիկանությունը կստանա առնվազն հիսուն հատ նման փոխադրամիջոց:
Մենք կհետևենք այս մոտոցիկլի ապագային և անպայման տեղյակ կպահենք մեր ընթերցողներին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: