Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինքնակառավարվող տրակտորը կարող է փոխել շինարարական ոլորտը
20 Հոկտեմբեր 2017

Ամերիկյան Built Robotics ստարտափը, որի հիմնադիրն է Google-ի նախկին աշխատակից Նոա Ռեդի-Քեմփբելը, առաջին անգամ ներկայացրեց ավտոնոմ կառավարման համակարգով սարքավորված տրակտոր: Այս մեքենայի աշախատանքը ցուցադրվեց հատուկ նկարահանված տեսահոլովակի միջոցով, որը հետզհետե ճանաչում է վայելում համացանցում: Ընկերությունը շուրջ 15 միլիոն դոլարի ներդրումներ է ստացել հետագա զարգացման համար:

Ինչպես հաղորդվում է, տրակտորի ինքնավար աշխատանքն ապահովում է LIDAR օպտիկական հեռաչափի կատարելագործված տարբերակը: Սովորական ավտոմեքենաների վրա տեղադրվող սարքավարումներից այն տարբերվում է նրանով, որ հատուկ նախագծվել է ուժեղ տատանումների և հարվածների պայմաններում աշխատելու նպատակով: 

Տրակտորը ոչ միայն ունակ է ինքնուրույն տեղաշարժվել շինարարական հրապարակում, այլ փորել նախապես սահմանված չափսի փոսորակներ: Աշխատանքի ծավալը գնահատելու համար կիրառվում են հատուկ լազերներ: 

Խելացի տրակտորի ստեղծոցները նշում են, որ դժբախտ պատահարներից խուսափելու համար, համակարգը կարողանում է տարբերակել իր ճանապարհի վրա գտնվող օբյեկտները, այդ թվում նաև մարդկանց: Միևնույն ժամանակ նոր տրակտորի արտադրողականությունը համազոր է մի քանի բանվորից բաղկացած թիմի արտադրողականությանը, իսկ առավելությունների թվում է նաև այն, որ մեքենան կարող է աշխատել առանց հոգնածության և վնասվածքների, այսինքն՝ նաև առանց ընմիջումների: 

Երբ նման տրակտորը կդառնա սերիական և որքան կարժենա շուկայում՝ դեռևս չի հաղորդվում:




Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio