ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նոր ջրածնային ավտոբուսներ Toyota ընկերությունից:
19 Հոկտեմբեր 2017
Toyota ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում կներկայացնի Sora անվանումը ստացած ավտոբուսի կոնցեպտ, որն աշխատում է վառելիքային բջիջների հիման վրա կառուցված ուժային ագրեգատով: Նախատեսվում է, որ 2018 թ. կթողարկվի մոդելի ապրանքային տարբերակը, իսկ երկու տարի անց՝ 2020 թ., Ճապոնիայի մայրաքաղաքում անցակցվելիք ամառային Օլիմպիական խաղերից առաջ երթուղի դուրս կգա ավելի քան 100 նման ավտոբուս:
Sora-ն համալրվում է արդեն իսկ Toyota Mirai սեդանի վրա տեղադրված ջրածնային ուժային ագրեգատի կատարելագործված տարբերակով: Այն բաղկացած է գումարային 154 ձ.ուժ (335 Նմ) հզորությամբ երկու էլեկտրական շարժիչներից և էլեկտրաքիմիական գեներատորից, որտեղ էներգիա է արտադրվում ջրածնի և թթվածնի ռեակցիայի արդյունքում: Ավտոբուսը կհամալրվի տասը բաքով, որոնք կտեղավորեն շուրջ 600 լիտր ջրածին:
Սրանից զատ, ավոտբուսը սարքավորվում է 235 կիլովատ-ժամ ծավալով արտաքին էներգասնուցման համակարգով, որն ունի առավելագույն 9 կՎտ հզորություն: Այն կարող է օգատգործվել նաև որպես էներգիայի վթարային աղբյուր տարերային աղետների ժամանակ:
Կոնցեպտուալ ավտոբուսն առանձնանում է ավտոմատ ծալվող կողային նստատեղերով, հեծանվորդներին և հետիոտներին հայտնաբերելու համար նախատեսված արտաքին տեսախցիկներով և հասարակական տրանսպորտի կանգառներում ավտոմատ արգելակման համակարգով, որն առաջնորդվում է համապատասխան գծանշումներով: Sora-ն պահպանում է անլար կապը այլ տրանսպորտային միջոցների և ճանապարհային ենթակառուցվածքների ստացիոնար օբյեկտների հետ, ինչպես նաև հնարավորոթյուն ունի տեղաշարժվել այլ ավտոբուսների հետ կապակցված:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: