ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
LAND ROVER EXPERIENCE TOUR ԵՎ JAGUAR.THE ART OF PERFORMANCE TOUR ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱՅԱՑԱՎ
17 Հոկտեմբեր 2017
Jaguar և Land Rover ապրանքանշանների պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ընկերության տարածքում 2017թ. հոկտեմբերի 14-ին և 15-ին անցկացվեց Land Rover Experience Tour և Jaguar.The Art of Performance Tour համատեղ միջոցառումը, որի ընթացքում ներկաները հնարավորություն ստացան փորձարկել բրիտանական արտադրության այս առասպելական մեքենաներն ու բացահայտել դրանց ողջ պոտենցիալը: Այս ձևաչափի միջոցառում Հայաստանում տեղի էր ունենում առաջին անգամ: Դրան նախապես գրանցվեցին և մասնակցեցին ավելի քան 300 ավտոսիրող:
Երևան, 16 հոկտեմբեր, 2017 թ: Բրիտանական Jaguar և Land Rover ապրանքանշանների պաշտոնական ներկայացուցիչ՝ «Ֆորա Պրեմիում» ընկերությունն առաջին անգամ Հայաստանում իրականացրեց Land Rover Experience Tour և Jaguar. The Art of Performance Tour համատեղ միջոցառումը, որի նպատակն էր բոլոր ցանկացողներին հնարավորություն տալ փորձարկել բրիտանական արտադրության այս շքեղ ու գերժամանակակից ավտոմեքենաները: Շուրջ 300 մասնակցի հաջողվեց երկու օրվա ընթացքում հաղթահարել բազմաթիվ արգելքները, ինչպես նաև վայելել ավտոսրահում և դրա հարակից տարածքում տիրող ջերմ ու անկաշկանդ մթնոլորտը:
Թեստ-դրայվերն իրականացվեցին Jaguar Land Rover Experience ռուսաստանյան կենտրոնի փորձառու հրահանգիչների ուղղորդությամբ, ինչի շնորհիվ մասնակիցները առավելագույնս առնչվեցին ավտոմեքենաների մեջ կիրառված նորագույն տեխնոլոգիաներին և հնարավորինս հեշտ ու անվտանգ հաղթահարեցին առաջարկված փորձությունները:
Արտաճանապարհային Land Rover և Range Rover ավտոմեքենաների փորձարկումն իրականացվեց «Տերապոդ» կոչվող հատուկ սարքերի վրա, որոնցից մեկը լցված էր նաև ջրով և թույլ էր տալիս գնահատել մինչև 900 մմ խորությամբ ջրային խոչընդոտներ հաղթահարելու ավտոմեքենաների ունակությունը:
Ամենակրտսեր մասնակիցները ստացան հատուկ իրենց համար նախատեսված վարորդական վկայականներ, ինչը իրավունք ընձեռնեց նրանց հաղթահարել ֆիրմային Jaguar և Land Rover էլեկտրական մինի-ավտոմեքենաների համար նախատեսված մրցուղին: Առանձին անկյունում կազամկերպված էր նաև լսարան, որտեղ երեխաները ծանոթանում էին ճանապարհային նշաններին և երթևեկության կանոններին:
«Ֆորա Պրեմիում» ընկերությունում համոզված են, որ այս առաջին փորձը ոչ միայն ապացուցեց նմանատիպ միջոցառումների կարևորությունն ու նպատակայնությունը, այլև հանդիսացավ պարարտ հող նոր, ավելի վառ ու գրավիչ գաղափարների համար, որոնցով Jaguar և Land Rover ապրանքանշանները դեռևս կզարմացնեն իրենց հայաստանյան երկրպագուներին:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: