ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Land Rover-ը ներակայցնում է առաջին պլագին հիբրիդային Range Rover ավտոմեքենան
03 Հոկտեմբեր 2017
Jaguar Land Rover-ը՝ բրիտանական առասպելական ավտոարտադրողը այս տարի արդեն հայտարարել էր, որ 2020 թ. էլեկտրական շարժիչներով կհամալրի իր մոդելային շարքի բոլոր ավտոմեքենաները:
Որպես այս ծրագրի իրականացմանն ուղղված առաջին քայլ Land Rover-ը հայտարարեց իր առաջին պլագինային էլեկտրական ավտոմեքենայի ստեղծման մասին՝ Range Rover Sport PHEV:
Ստորև բերված են նոր պլագին հիբրիդ ավտոմեքենայի մասնագրերից կարևորագույնները.
• Ընդհանուր հզորություն / ոլորող մոմենտ՝ 404 ձ.ուժ (297կՎտ) / 640Նմ
• NEDC չափորոշիրով վառելիքի ծախսը խառը ցիկլում՝ 2,3 լ/100 կմ
• NEDC չափորոշիրով CO2 արտանետումները՝ 64 գ/կմ
• Միյան էլեկտրական շարժակով ընթացքի պաշարը՝ 51կմ
• Արագ լիցքավորման ժամանակը՝ 2 ժամ 45 րոպե
PHEV ավտոմեքենաների համար միայն էլեկտրական շարժակով 51 կմ ընթացքի պա\արն այնքան էլ վատ ցուցանիշ չէ, սակայն քանի որ բոլոր թվերը բերված են NEDC չափորոշիչներով, պետք է ենթադրել, որ այդ թիվն իրականում մի փոքր ավելի ցածր է:
Այն, ինչ Land Rover-ում կոչում են «արագ լիցքավորում», իրենից ներկայացնում է 32 ամպերանոց միակցիչ, որը միանում է ավտոմեքենայի 7կՎտ հզորությամբ լիցքավորման սարքին:
Նոր ավտոմեքենան սարքավորված է 13,1 կՎտ/ժ հզորությամբ բարձր լարմամբ լիթիում-իոնային մարտկոցների փաթեթով, ինչը նշանակում է, որ այն կարող է լիցքավորվել երեք ժամում՝ նույնիսկ առանց «արագ լիցքավորման» ֆունկցիայով:
Range Rover Sport PHEV-ը կարող է աշխատել երկու ռեժիմներից մեկում՝ հաջորդական հիբրիդ և ամբողջական էլեկտրական:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: