ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jaguar-ի մոդելային շարքը ամբողջությամբ կէլեկտրականացվի
09 Սեպտեմբեր 2017
Հետևելով Volvo-ի օրինակին, որը հայտարարել էր 2019թ. սկսած իր մոդելային շարքի էլեկտրականցման մասին՝ բրիտանական Jaguar ընկերությունը հանդես է եկել նմանատիպ նախաձեռնությամբ: Առասպելական «կատուները» ամբողջովին կէլեկտրականացվեն՝ սկսած 2020 թ.-ից:
Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականն իր հոդվածում, որը կոչվում է «2020թ.-ից Jaguar Land Rover-ը կարտադրի միայն էլեկտրական կամ հիբրիդային ավտոմեքենաներ»: Վերնագիրը կարող է մի փոքր շփոթություն առաջացնել, քանի որ իրականում, ինչպես և Volvo-ն, JLR-ը չի պատրաստվում հրաժարվել ավանդական վառելիքով աշխատող շարժիչներից: Պարզապես հաճախորդներին հնարավորություն կտրվի ընտրություն կատարել ոչ միայն ժամանակակից բենզինային և դիզելային Ingenium շարժիչների միջև, այլև ընտրել հիբրիդային կամ ամբողջությամբ էլեկտրական տարբերակներից որևէ մեկը: Այդ մասին հայտարարեց Jaguar Land Rover ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռալֆ Սպեթը:
Իսկ մինչ այդ, քանի դեռ ավտոաշխարհը սպասում է Jaguar-ի առաջին էլեկտրական քրոսովերին՝ I-PACE մոդելին, բրիտանացի ինժեներները որոշեցին միաձուլել վաղ անցյալն ու մոտ ապագան՝ ստեղծելով 1968 թ. թողարկված հանրահայտ E-TYPE մոդելի էլեկտրական տարբերակը:
Քսաներորդ դարի իկոնիկ ռոդսթերը ստացել է 40կՎտ/ժ հզորությամբ մարտկոց, որն, ըստ արտադրողի, թույլ է տալիս առանց լիցքավորելու անցնել շուրջ 270 կմ: Էլեկտրական ուժային ագրեգատն ու համապատասխան հանգույցները հատուկ նախագծվել են այս ավտոմեքենայի համար, որը ձևափոխման արդյունքում դարձել է 46 կգ. ավելի թեթև:
Այս ամենին զուգահեռ,գնալով 40 տարի դեպի անցյալը՝ Jaguar-ի դիզայներները հայացք են նետում նաև 20 տարվա ապագային՝ ներկայացնելով FUTURE-TYPE կոնցեպտը: Ընկերության Դիզայնի գծով տնօրեն Յան Քալումն ասում է.
«FUTURE TYPE- ը պատկերացում է տալիս ապագայում ավտոմեքենաների շահագործման և վարելու մասին: Սա մեր տեսլականն է այն մասին, թե ինչպես շքեղ ապրանքանշանը կարող է նույնքան ցանկալի մնալ ավելի թվային և ինքնակառավարվող աշխարհում: FUTURE TYPE կոնցեպտը առաջադեմ նախագիծ է, որի նպատակն է ստեղծել այնպիսի Jaguar, որը պահանջարկ կավյելի հաճախորդների մոտ 2040-ին և դրանից հետո: Անկախ նրանից՝ կօգտագործվի այն աշխատանքում, ինքնուրույն կհավաքի երեխաներին դասերից հետո, կամ թույլ կտա ձեզ վայելել դրա ընթացքը քաղաքից դուրս, քանի դեռ ավտոմեքենաները պահանջարկ ունեն, մենք ուզում են վստահ լինել, որ հաճախոդրները մշտապես կգերադասեն մեր ծառայություւնները:»
Նոր կոնցեպտի մասին պատմում է ընկերության տարածած տեսանոյւթը:
Հիշեցնենք նաև, որ Jaguar ապրանքանիշը պաշտոնապես ներկայացված է Հայաստանում՝ «Ֆորա Պրեմիում» ընկերության կողմից:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: