Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

NETA Auto-ն ներկայացրել է բոլորովին նոր NETA L քրոսովերը:
27 Մայիս 2024

2024 թվականի ապրիլի 25-ին մեկնարկած Պեկինի միջազգային ավտոսրահի շրջանակներում NETA մակնիշը ներկայացրեց իր առաջատար՝ NETA L, NETA S և NETA GT մոդելները, որոնք հագեցած են նորագույն կանաչ տեխնոլոգիաներով։ Առաջնորդվելով «Տեխնոլոգիան բոլորի համար» կարգախոսով՝ NETA Auto-ն և Qualcomm ու AutoLink ընկերությունները համատեղ ներկայցրեցին Snapdragon Ride Flex (SA8775P) ծրագրային հենահարթակը։ Ավելին, շատ շուտով NETA L մոդելի վրա առաջաին անգամ կգործարկվի NETA GPT ԱԲ-մոդելը՝ նոր ճանապարհ հարթելով դեպի արհեստական բանականությամբ հագեցած ավտոմեքենաները։

 

Նոր NETA L-ը իր նորամուտը նշեց ցուցահանդեսի շրջանակներում՝ ի հայտ գալով որպես «Ամբողջ ընտանիքի համարնախատեսված գերխելացի քրոսովեր՝ ընդլայնված վազքի պաշարով»։ Դրա հիմնական թիրախային խումբը երիտասարդ ընտանիքներն են, որոնք որդեգրել են սպառողական նոր վարքագիծ, իսկ ավտոմեքենայի մեջ գնահատում են ոչ միայն անվտանգությունն ու երկար ճանապարհ անցնելու ունակությունը, այլև՝ արտաքին գրավչությունը, բացառիկ հարմարավետությունը և խելացի ու առաջադեմ տեխնոլոգիաների առկայությունը։ Պատահական չէ, որ NETA L-ը կդառնա մակնիշի առաջին մոդելը, որը կսարքավորվի NETA GPT տեխնոլոգիայով։

 

Որպես գլոբալ մոդել, ավտոմեքենան 2024 թվականի երրորդ եռամսյակում արդեն իսկ դուրս կբերվի Հարավային Ասիայի շուկաներ, որից հետո կգա արդեն Միջին Արևելքի, Ամերիկայի ու Աֆրիկայի հերթը։ Պատահակն չէ, որ հենց ցուցահանդեսի շրջանակներում Neta-ն գործընկերության պայմանագրեր կնքեց Եգիպտոսում ու Քենիայում վաճառքներ իրականացնելու նպատակով։ Մնացած բոլոր շուկաներում նոր NETA L-ը կհայտնվի արդեն 2025 թվականի առաջին եռամսյակում։

 

Ինչպես ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ նշեց NETA Auto ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ժանգ Յոնգը, «ԱԲ-հագեցած ավտոմեքենաների նոր ժամանակշրջան մտնելով՝ NETA-ն հաստատում է իր հավտարմությունը “All In AI” («ԱԲ-ն ամենուր») ռազմավարությանը և նպաստում է  «Տեխնոլոգիան բոլորի համար» բրենդային արժեքների էլ ավելի արագ տարածմանը։»



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio