ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
MG-ն ներկայացրել է եզակի էլեկտրական հիպերկար։
22 Ապրիլ 2024
Պեկինյան ավտոսրահի բացմանը ընդառաջ, որը նախատեսված է անցկացնել ապրիլի 25-ից մայիսի 5-ը, ներկայումս չինական SAIC Motor ընկերությանը պատկանող, բայց բրիտանական համարվող MG Motor մակնիշը ներկայացրել է էլեկտրական հիպերկարի կոնցեպտ, որը ստացել է MG EXE181 անվանումը։
Այս կոնցեպտի նախագծումը նվիրված է այն ավտոմեքենաներին, որոնք քսաներորդ դարի կեսերին նախագծում էր MG Car Company Limited ընկերությունը՝ փորձելով սահմանել արագության ռեկորդներ ցամաքով տեղաշարժվող տրանսպորտային միջոցների համար։ Նման մի ավտոմեքենայով, որը կոչվում էր EX181, առասպելական մրցարշավորդ Սթիրլինգ Մոսսը 1957 թվականին զարգացրեց 395,25 կմ/ժ արագություն։
MG EXE181 կոնցեպտի առավելագույն արագությունը չի բացահայտվում, սակայն արտադրողները նշում են, որ այս հիպերկարը 0-100 կմ/ժ արագացման համար ծախսում է ոչ ավելին, քան 1,9 վայրկյանը։ Դրանից կարելի է եզրակացնել, որ ավտոմեքենայի ուժային համակարգի հզորությունը պետք է գերազանցի 1000 ձիաուժի սահմանը։
Նշենք նաև, որ ավտոմեքենայի հրապարակված լուսանկերների վրա երևում են արգելակային պարաշյուտներ, որոնք անուղղակի ձևով հաստատում են , որ հիպերկարն ի սկզբանե նախատեսված չէ ընդհանուր օգտագործման ճանապարհների համար։