ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan Hyper Force կոնցեպտը ակնարկում է էլեկտրական GT-R-ի մասին
28 Հոկտեմբեր 2023
Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է Hyper շարքի հերթական մոդելը՝ Hyper Force էլեկտրական կուպեի կոնցեպտը։ Այն սարքավորված է պնդամարմին մարտկոցով, ակտիվ աերոդինամիկ փաթեթով և պլազմային ակտուատորով, որը կարգավորում է անիվների աշխատանքը։ Սարքավորումների վահանակի ու մուլտիմեդիա համակարգի գրաֆիկան մշակվել է խաղերի նախագծմամբ զբաղվող Polyphony Digital ստուդիայում։
Nissan Hyper Force-ի ուժային ագրեգատը ամբողջովին էլեկտրական է, իսկ քարշակումը իրականացվում է չորս անիվով (e-4Force): Սուպերկարը զարգացնում է ընդհանուր մեկ մեգավատ, կամ 1360 ձիաուժ հզորություն։ Թափքը պատրաստված է ածխապլաստիկից, ինչպես նաև աերոդինամիկ ծածկույթներով անիվները։ Ավտոմեքենայի կերպարի ստեղծմանը ակտիվորեն մասնակցել են NISMO մրցարշավային ստորաբաժանման մասնագետները։
Երկհարկանի առաջնամասը ոչ միայն հիանալի տեսք ունի, այլև մեծացնում է սեղմիչ ուժը և նպաստում է մեքենայի որոշ տարրերի հովացմանը։ Օդի հոսքերի օպտիմալացմանը մասնակցում են նաև զանգվածեղ դիֆուզորը և մի շարք շարժական տարրեր, այդ թվում՝ կողաթևերի «խռիկները»։ Կոնցեպտի առավել էկզոտիկ տեխնոլոգիաներից է պլազմային ակտուատորը։ Սարքը կառավարում է օդի հոսքը պլազմային գոյացությունների օգնությամբ՝ կանխելով սահմանային շերտի պոկումն ու նվազեցնելով շրջադարձերում առաջացող վերամբարձ ուժը։
Hyper Force-ը առաջարկում է երկու ընթացային ռեժիմ՝ GT (Grand Touring) և R (Racing), որոնց գրաֆիկական լուծումներին ներգրավված են եղել Polyphony Digital գեյմ-ստուդիայի մասնագետները։ Մրցարշավային R պրոֆիլին բնորոշ են կարմիր ֆոնային լուսավորումը և մրցարշավային մեքենաների կոքպիտին բնորոշ մթնոլորտը։ Ղեկի կողքին առկա չորս դիսփլեյները այդ պահին ցուցադրում են անվադողերի ջերմաստիճանն ու կցորդումը, ինչպես նաև տեղեկություններ հզորության բաշխման և արգելակային համակարգի աշխատանքի վերաբերյալ։ GT ռեժիմում ինտերֆեյսը ավելի պարզ է դառնում։ Հիմնականում այն հնարավորություն է տալիս օգտվել տարբեր կարգավորումներից, այդ թվում կախոցի կոշտության աստիճանը։ Ըստ Նիսսանի, կայունացուցիչներն ու կանգնակները կարելի է կարգավորել անմիջապես ընթացքի ժամանակ, և արտադրողներից ոչ մեկն այլևս նման բան չի առաջարկում։
Hyper Force-ը սարքավորված է թեթև ածխապլաստիկ նստատեղեր և լիդարի հիմքով աշխատող ինքնավար համակարգ։ Կայանած ժամանակ վարորդը կարող է օգտագործել հատուկ VR-սաղավարտ, որը հնարավորություն է տալիս միանալ առցանց-մրցարշավերին։ Լրացված իրականության վիզորը թույլ կտա մրցել իրական մրցուղում ընկերների կամ պրոֆեսիոնալ մրցարշավորդների վիրտուալ նմանակների հետ։