Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kia-ն ներկայացրել է նոր էլեկտրական մոդելներ
24 Հոկտեմբեր 2023

Կորեական Kia ընկերությունը ներկյացարել է երկու նոր էլեկտրական մոդել՝ EV3 քրոսովերն ու и EV4 սեդանը։ Դա տեղի է ունեցել EV Day անվանումով հատուկ միջոցառման ժամանակ, որը հավանաբար այսուհետ կանցկացվի յուրաքանչյուր տարի՝ հավաքելով էլեկտրական շարժունակության ոլորտում ընկերության ունեցած ձեռքբերումները։ Ցուցադրված երկու մոդելներն էլ արդեն հաջորդ տարի կդառնան սերիական՝ նոր դեր ստանձնելով մակնիշի «կանաչ» շարքում։    

 

Kia EV3 Concept

 

Kia EV3 քրոսովերը կոչված է ավելի մատչելի և կոմպակտ տեսքով գնորդներին հասցնել EV9-ի տեխնոլոգիաներն ու պրակտիկությունը։ Այն փոխառել է բոլոր հիմնական դիզայներական լուծումները, թեպետ առանձնանում է ավելի փափուկ գծերով։ Սրահում գերիշխում է մինիմալիզմը՝ առանց ավանդական ֆիզիկական կոճակների, իսկ առջևի նստատեղերի միջև նկատելի է փոքր «ճախրող» բարձակը։  

 

Kia EV3 Concept

 

Լրամշակման համար օգտագործվել են բացառապես հանգիստ երանգների էկոլոգիապես մաքուր նյութեր։ Նստատեղերը կարելի է տեղաշարժել՝ ստեղծելով ավելի հարմարեցված տարածություն շփման, հանգստի և բեռնավորման համար, ընդ որում վերջին դեպքում կարելի է ծալել նաև հետևի բազմոցը, ինչը թույլ կտա բեռնախցիկում տեղավորել նույնիսկ հեծանիվ։

 

Kia EV4 Concept

 

Երկրորդ նորույթը՝ EV4-ը, Kia-ն դասում է ոչ թե սեդանների շարքին, այլ անվանում է չորսդռնանի ավտոմեքենայի նոր տեսակ։ Մոդելն առանձնանում է երկարավուն դինամիկ ուրվագծով, յուրահատուկ առաջնամասով և տանիքին առկա սփոյլերով։ Այս բոլոր տարրերը ինչ-որ առումով հիշեցնում են մրցարշավային ավտոմեքենաները։ Սրահի ձևավորումը գրեթե նույնական է EV3-ի լուծումներին, սակայն սեդանի սարքավորումների ցանկում ներառված է նաև Mind Modes ֆունկցիան, որը թույլ է տալիս կարգավորել լուսավորությունն ու օդափոխումը՝ հարմրաեցնելով դրանք վարորդի նախասիրություններին։

 

Kia EV4 Concept

 

Արտադրողը նշում է, որ նոր մոդելների սերիական տարբերակների արժեքը կսկսվի 35 հազար ԱՄՆ դոլարից, թեպետ վաճառքի մեկնարկի հստակ ժամկետը, ինչպես նաև տեխնիկական բնութագրերը, չեն հրապարակվել։ Ընդհանուր առմամբ Kia-ն մտադիր է մինչև 2026 թվականը վաճառել մինչև մեկ միլիոն էլեկտրամոբիլ, իսկ արդեն 2030 թվականին՝ մինչև 1,6 միլիոն։ Այս նպատակը բավական հավակնոտ է թվում, քանի որ, օրինակ, 2022 թվականին իրացրել է միայն 16 368 էլեկտրական ավտոմեքենա։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio