Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nissan-ը ներկայացրել է ապագայի էլեկտրական կոնցեպտը (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
21 Հոկտեմբեր 2023

Ճապոնական Nissan ընկերությունը Տոկիոյի ավտոսրահում ներկայացրել է կոնցեպտուալ Hyper Urban ավտոմեքենան, որի նպատակն է ցուցադրել դիզայնի զարգացումն ու մակնիշի ապագա էլեկտրական մոդելների կարողությունները։ Մոդելի գլխավոր առանձնահատկություններից է շահագործման ընթացքում սարքավորւմները նորերով փոխարինելու հնարավորությունը։ Այսպես, օրինակ, կարելի է փոխարինել հիմնական վահանակը, որը հասանելի է դարձնում «օգտատիրական գրաֆիկական ինտերֆեյսերի նորագույն տեխնոլոգիաներն ու տենդենցները»։

 

 

Hyper Urban-ը զգալիորեն տարբերվում է սերիական Ariya-ից։ Կոնցեպտի թափքը ավելի «կոտրատված է», կապոտը՝ «սապատավոր», իսկ առջևի ու հետևի հատվածները՝ ավելի կտրուկ։ Կանգնակները թեքված են դեպի հետ, իսկ բոլոր դռները բացվում են անսովոր սխեմայով՝ դեպի վերև։ Ոչ ստանդարտ տեսք ունեն նաև նստատեղերը, որոնք հնարավոր է ծալել այնպես, որպեսզի դրանք վերածվեն շեզլոնգների։ Նստատեղերի միջնամասում տեղադրված է էկրան։

 

 

Hyper Urban-ը առաջինն է մի շարք էլեկտրական կոնցեպտներից, որոնք Նիսսանը նախատեսում է ցուցադրել մոտ ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ, կոնցեպտի ուժային ագրեգատի մասին Nissan-ը տեղեկություններ չի տարածել։ Հայտնի է միայն, որ Hyper Urban-ը կարող է հանդես գալ որպես արտաքին էներգիայի աղբյուր՝ որոշ ժամանակ սնուցելով փոքր չափսերի տուն։

 

 

Nissan-ի զարգացման ռազմավարության համաձայն, արդեն 2030 թվականին ընկերության եվրոպական մոդելային շարքում չեն մնա ներքին այրման շարժիչով ավտոմեքենաներ և հաճախորդներին կառաջարվեն միայն այլընտրանքային ուժային ագրեգատով մոդելներ։ Այսպիսով, Nissan-ը պատրաստվում է մոդելային շարքը էլեկտրաֆիկացնել նւոյնիսկ հինգ տարի ավելի շուտ, քան Եվրոպայում ենթադրաբար ուժի մեջ կմտնի ՆՇԱ համապարփակ արգելքը։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio