Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Brabus-ը ներկայացրել է 1300 R սուպերբայքի նոր տարբերակը։
16 Հոկտեմբեր 2023

Brabus թյունինգային աթելիեն ներկայացրել է Brabus 1300 R մոտոցիկլի Masterpiece Edition տարբերակը։ Դեռևս 2022 թվականին Brabus-ը ցուցադրեց 1300 R մոտոցիկլը, իսկ արդեն ընթացիկ տարվա սկզբում՝ նաև դրա մոդերնիզացված տարբերակը՝ Brabus 1300 R Edition 23-ը։ Այժմ եկել է ոչ այդքան «համեստ» մոդիֆիկացիայինը՝ Brabus 1300 R Masterpiece Edition մոտոցիկլինը։ Այն կթողարկվի ընդամենը 50 օրինակով՝ երկու տարբեր գունային լուծումներով։

 

 

Այժմ բայքը ստացել է ավելի շատ թվով կարբոնային տարրեր։ Ածխապլաստիկից են պատրաստված թևերը, լուսարձակի շրջանակը, առջևի պատառաքաղի և հետևի ճոճանակի շրջահոսիչները, օդակլանիչների ներդիրները և մի շարք այլ տարրեր։

 

 

Նստատեղը պաստառապատված է Brabus Diamond դարձակարերով զարդարված կաշվով և տաքացվում է։ Նորույթը սարքավորված է արտանետման նոր համակարգով, 17-դյույմանոց Brabus Monoblock Z անվասկավառակներով, որոնք, ինչպես և արտանետման խողովակը, լրամշակված են Gold Platinum երանգով։ Բացի այդ, Brabus 1300 R Masterpiece Edition-ի սարքավորումների ցանկում ներառված են նաև WP կախոցն ու քրուիզ-կոնտրոլը։

 

 

Տեխնիկական տեսանկյունից Masterpiece Edition-ը չի տարբերվում սովորական Brabus 1300 R Edition 23-ից։ Այն սարքավորված է 1301 խսմ V-Twin շարժիչով, որը զարգացնում է 180 ձիաուժ հզորություն և 140 Նմ ոլորող մոմենտ։ Այս նույն ագրեգատը տեղադրված է KTM 1290 Super Duke R EVO մոտոցիկլի վրա։ Նորույթը հասանելի կլինի Onyx Black և Diamond White գույներով։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio