Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Audi-ն ներկայացրել է ձմեռային մրցավազքերին նվիրված հատուկ մոդել (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
20 Սեպտեմբեր 2023

Գերմանական Audi ընկերությունը թողարկել է RS e-tron GT էլեկտրական մոդելի հատուկ մոդիֆիկացիա, որը ստացել է Audi RS e-tron GT ice race edition երկարաշունչ անվանումը և կվաճառվի Եվրոպայում։ Այն կարտադրվի ընդամենը 99 օրինակով, իսկ նախագիծն ինքնին նվիրված է Audi Sport ֆիրմային ստորաբաժանման 40-ամյակին։

 

 

Բացառիկ էլեկտրամոբիլը իրականացված է Florett Silver երանգով, որը հավելվում է թափանցիկ հատվածներ ունեցող սպիտակ թաղանթով։ Այս համադրությունը խորհրդանշում է ձյան փայլուն բյուրեղներն ու սառցե լճերը, իսկ մանուշակագույն շեշտադրումները նմանեցված են դահուկային ակնոցների արտացոլանքին։ Հատուկ մոդելը ստացել է սպիտակ գույնի Audi տարբերանշաններ, 21-դյույմանոց սև անվասկավառակներ և կարբոնային տանիք։

 

 

«Միավորելով անցյալը, ապագան և հայելային ապակիներով դահուկային ակնոցները՝ մենք ստեղծել ենք այնպիսի արտաքին, որն առանձնահատուկ է դարձնում ամբողջ նախագիծը։ Ես ցանկանում էի, որ էլեկտրամոբիլը տուրք մատուցի ավտոսպորտի գրավիչ մթնոլորտին և անցյալի լեգենդների ոգուն, բայց միևնույն ժամանակ միտված լինի դեպի ապագա։ Ձյուն և սառույց հիշեցնող լուծումները նոր չափողականություն են հաղորդում դիզայնին», — հայտարարեց Audi-ի դիզայներ Քրիսթոֆեր Քրոները։

 

 

Սրահի ձևավորման մեջ շարունակություն են ստացել թափքի համար կիրառված լուծումները։ Նստատեղերը առանձնանում են Diamond Silver գույնով, որը համադրվում է սև ներդիրներով։ Լրամշակման համար կիրառվել է հատուկ կաշի՝ կոնտրաստային մանուշակագույն դարձակարերով, իսկ ղեկը պատված է կաշվի և ալկանտարայի համադրությամբ։  Էլեկտրամոբիլը ստացել է մոդելի խորհրդանշանները կրող գորգեր, իսկ տեղեկատվական-ժամանցային համակարգի բլոկի ստորին աջ անկյունում նշվում է կոնկրետ մեքենայի սերիական համարը։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio