Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է «լիցքավորված» Volkswagen ID.X-ը։
16 Սեպտեմբեր 2023

Volkswagen ընկերությունը շվեյցարական Լոկարնո քաղաքում կայացած ID.Treffen միջոցառման շրջանակներում ներկայացրել է ID.X Performance անվանումը ստացած կոնցեպտը։ Այն հանդիսանում է սերիական հզորացված ID.7-ի նախատիպը, որը ստացել է սպորտային աերոդինամիկ տարրեր և 60 միլիմետրով ավելի ցածր կախոց։ Ակնկալվում է, որ ID.X-ը կդառնա սերիական մի քանի տարի անց և կմրցակցի Tesla Model 3-ի թոփ համալրումների հետ։

 

 

ID.7-ը արդեն վաճառվում է եվրոպական շուկայում, թեպետ ներկայացված է միակ մոդիֆիկացիայով՝ 286 ձիաուժ հզորությամբ նոր սերնդի էլեկտրական շարժիչով։ Այժմ  այդ ցուցանիշը էլ ավելի կաճի և կկազմի 558 ձիաուժ։ Սա նշանակում է, որ մոդելը կկարողանա մարտահրավեր նետել ոչ միայն ամենահզոր Tesla Model 3-ին, այլև 544 ձիաուժ  հզորությամբ BMW i4 M50-ին։

 

 

Volkswagen ID.X Performance-ը աչքի է ընկնում ագրեսիվ սպորտային կեցվածքով, ածխապլաստիկ տարրերով, կարմիր շեշտադրումներով, առկա են նաև 20-դյույմանոց կոփած անվասկավառակները և մեծ հակաթևը, որը, հավանաբար, չի պահպանվի սերիական տարբերակում։  Տեխնիկական առանձնահատկություններից հիշատակման են արժանի ավելի ցածր լուսածերպը և 80 մմ ավելի նեղ առջևի սռնին։ Հայտնի է, որ տեղից մինչև 100 կմ/ժ արագացման համար էլեկտրամոբիլը ծախսում է չորս վայրկյանից ավելի քիչ ժամանակ։

 

 

ID.7-ը MEB հենահարթակի վրա կառուցված ամենախոշոր էլեկտրական մոդելն է և ընդհանուր առմամբ վեցերորդը ID.-շարքում։ Դրա միջոցով գերմանական ընկերությունը փորձում է հաստատվել ավելի բարձր գնային սեգմենտում, քան մինչ այժմ։ Ոչ պաշտոնապես ID.7-ը անվանում են «էլեկտրական Passat», սակայն իրականում ID.7-ը ավելի մեծ է, քան ներկայիս Passat-ը։ Volkswagen ID.7-ը հիմնականում կվաճառվի Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Չինաստանում։



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio