Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սկսվել է Lada XRay Cross մոդելի սերիական արտադրությունը:

12 Հոկտեմբեր 2018

Ռուսական «ԱվտոՎԱԶ» ընկերությունը պաշտոնապես սկսել է Lada XRay հեչբեքի  «ամենագնաց» տարբերակի՝ Cross անվանումով մոդիֆիկացիայի արտադրությունը: Հիշեցնենք, որ մոդելի նորամուտը տեղի էր ունեցել օգոստոսին Մոսկվայի ավտոսրահում:

MINI-ն պարզեցնում է մոդելային շարքը:

11 Հոկտեմբեր 2018

Բրիտանական հանրահայտ MINI ընկերությունը պարզեցնում է մոդելային շարքը՝ ազատվելով մի շարք մոդիֆիկացիաներից: Այսուհետ բոլոր մեքենաների համար հասանելի կլինի երեք մակարդակի համալրում՝ Classic, Sport և Exclusive: Դրանից առաջինը բազային է, երկրորդը կստանա John Cooper Works լրամշակում, սպորտային նստատեղեր և սեղմված կախոց, իսկ երրորդը՝ սրահի կաշեպատում և ընդլայնված օպցիաներ:

Range Rover-ը փորձարկել է Range Rover Sport-ի ինքնավար տարբերակը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10 Հոկտեմբեր 2018

Ինքնավար կառավարման համակարգով սարքավորված Range Rover Sport ամենագնացը հաջողությամբ հաղթահարել է Մեծ Բրիտանիայի ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկը՝  Coventry Ring Road շրջանաձև ճանապարհը: Ավտոմեքենան ինքնուրույն վերադասավորվել է շարքից շարք, ինչպես նաև հաղթահարել է խաչմերուկները՝ պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները և այդտեղ սահմանված 65 կմ/ժ արագության սահմանափակումը:  

Porsche-ն կթողարկի 911 Speedster մոդելի սերիական տարբերակը:

09 Հոկտեմբեր 2018

Գերմանական ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Porsche 911 Speedster կոնցեպտի սերիական տարբերակը: Ամռանը ցուցադրված նախատիպից այն տարբերվում է կարմիր գույնի թափքով, լուսադիոդային օպտիկայի դիզայնով և անվասկավառակներով: 

Nissan-ը ներկայացրել է Titan մոդելի փրկարարական տարբերակը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08 Հոկտեմբեր 2018

Ճապոնական Nissan ընկերությունը «Կարմիր Խաչի» փրկարար ծառայությունների համար ստեղծել է Titan պիքապի հատուկ տարբերակ: Դիզելային ամենագնացը վերածվել է արագ արձագանքման համալիրի, որը սարքավորված է ուղևորական մոդուլով, կլիմատ-կոնտրոլով, մահճակալով, արյան պահպանման համար նախատեսված սառնարանով և այլ կենցաղային հարմարանքներով:   

Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio