Հիբրիդային McLaren Speedtail՝ 1050 ձ.ուժ և թափքի ճկուն պանելներ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
26 Հոկտեմբեր 2018Բրիտանական McLaren ընկերությունը հրապարակել է մանրամասն տեղեկություններ Speedtail սուպերհիբրիդի վերաբերյալ, որն այս պահին համարվում է ապրանքանշանի պատմության մեջ ամենատեխնոլոգիական և արագ մոդելը: Այն առանձնանում է ամբողջովին կարբոնից պատրաստած թափքով, ակտիվ ալյումինե կախոցով և հակաթևի գործառույթ կատարող պատենտավորված ճկուն էլերոններով: