Auto Plus Magazine

  • Հայ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍ 5. ԱՆՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
08 Ապրիլ 2013

5.Անվտանգության համակարգերը թույլ է տալիս ինձ ավելի անուշադիր լինել մեքենա վարելու ժամանակ:

Սխալ է. Մեքենա վարելը վարորդից բավական մտավոր աշխատանք է պահանջում: Նույնիսկ, եթե մեքենան ամալրված է անվտանգության համակարգերով, գործողությունները, որոնք շեղում են վարորդի ուշադրությունը եղանակային և ճանապարհային պայմաններից ,ավելացնում են բախման հավանականությունը:

Կանադացի շատ վարորդներ համոզված են, որ, եթե իրենց մեքենայում առկա ен անվտանգության համապատասխան համակարգերը, կարող են ուշադիր չվարել: Վարորդների 19.2 %-ը հայտնել են, որ այդքան էլ ուշադիր չեն վարի, եթե իրենց մեքենան համալրված լինի անվտանգության նորագույն համակարգերով: Այդպես մտածող վարորդները ենթարկվում են բախման ավելի բարձր ռիսկի:

Անուշադիր վարորդները վարելու ընթացքում մի շարք սխալներ են թույլ տալիս, մանավանդ սառած ճանապարհների վրա և չեն տիրապետում իրադրությանը  (մեքենաների միջև փոքր տարածություն, երթևեկության կանոնների անտեսում): Անուշադիր վարելը ավելացնում է ճանապարհների վրա պոտենցիալ վտանգները և նվազեցնում է անվտանգության համակարգերի արդյունավետությունը :

Վարորդի անուշադրությունը կարող է ազդել անվտանգության բոլոր համակարգերի վրա, սկսած արգելակների հակաբլոկավորման համակարգից մինչև ադապտիվ լուսարձակները: Անվտանգության համակարգը կարող է օգտակար լինել վարրդներին միայն ուշադիր ու անվտանգ վարման դեպքում: 

Մեքենայի անվտանգության համակարգը չի կարող փոխարինել վարորդին, չի կարող հետևել ճանապարհին, կանխագուշակել եղանկային պայմանները և հնարավոր վտանգները, ինչպես նաև չի կարող վարորդի փոխարեն որոշումներ կայացնել: Վարորդները պետք է լինեն զգոն և կենտրոնացված՝ հնարավոր բախումը կանխարգելելու կամ վթարի ուժգնությունը մեղմելու համար:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio