Auto Plus Magazine

  • Հայ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍ 2. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
20 Փետրվար 2013

 

  2. Ավտոմեքենայի անվտանգության համակարգերը թույլ են տալիս պահպանել կցորդումը սայթաքուն մակերևույթների վրա, և ես կարող եմ ավելի անհոգ վարել նման պայմաններում:

Սխալ է: Անկախ նրանից, ձեր մեքենան համալրված է անվտանգության ժամանակակից համակարգերով, թե` ոչ, վատ կցորդման պայմաններում, օրինակ` թաց կամ սառած ճանապարհների վրա, պետք է նվազեցնել արագությունը, առավել մեծ տարածություն պահպանել առջևից ընթացող մեքենայից և առավել մեծ ուշադրություն դարձնել ճանապարհին և մեքենայի կառավարմանը: Չնայած սայթակուն ճանապարհներով երթևեկելու ռիկսի առակայությանը` կանադացիների 11.2%-ը կարծում է, որ մեքենաների անվատնգության համակարգերի ներկայիս մակարդակը թույլ է տալիս վարորդներին չմտահոգվել` նման պայմաններում երթևեկելիս:

Իրականում, նման վարորդները նվազեցնում են իրենց մեքենաների անվտանգության համակարգերի արդյունավետությունը և վտանգում իրենց և երթևեկության այլ մասնակիցների առողջությունը` մեծացնելով վթարների հավանականությունը: Նույնիսկ ամենաժամանակակից արգելակման համակարգերն, օրինակ հակաբլոկավորման համակարգը (ABS), արգելակների ուժերի էլեկտրոնային բաշխման համակարգը (EBFD), արգելակման օժանդակող և կցորդման վերահսկման համակարգերը խոնավ կամ սառած ճանապարհներին ավելի երկար ժամանակ են պահանջում մեքենան ամբողջությամբ կանգնեցնելու համար: Համապատասխանաբար, եթե երթևեկում եք թույլատրելիից ավելի արագ կամ շատ մոտ եք ռաջևի մեքենային, հնարավոր է չկարողանաք ժամանակին կանգնեցնել մեքենան` խուսափելու համար վթարից, նույնիսկ եթե մեքենայի համակարգերի աշխատանքը կատարյալ է:

 

Ավելին, այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսին են վթարի նախազգուշացման կամ ուղեգծից շեղվելու նախազգուշացման համակարգերը կարող են կորցնել իրենց արդյունավետությունը վատ եղանակային և ճանապարհային պայմաններում: Անփույթ վարելաոճի ու Ճանապարհաեղանակային վատ պայմանների համադրությունը զգալիորեն նվազեցնում է ժամանակակից համակարգերի պաշտպանիչ հնարավորությունները: 

Այդ համակարգերի պոտենցիալ առավելությունները նվազում են, եթե վարորդը գերազանցում է արագությունը, չի պահպանում տարածությունն առջևից ընթացող մեքենայից և/կամ շեղում է ուշադրությունը  ճանապարհից: Այդ ամենը էլ ավելի է ցայտուն է դառնում, երբ ճանապարհային ու եղանակային պայմանները վատթարանում են:

 

 

 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio