ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍ 4. ԱՄՐԱԳՈՏԻՆԵՐ
29 Մարտ 2013
4. Մեքենայի անվտանգության համակարգերը պաշտպանում են վարորդին
և երթևեկության այլ մասնակիցներին, այդ պատճառով անհրաժեշտ չէ ամրագոտի օգտագործել:
Սխալ է. Ամրագոտիները շատ արդյունավետ միջոց են հանդիսանում,
և դրանց շնորհիվ վարորդն ու երթևեկության այլ մասնակիցները կարող են խուսափել լուրջ
վնասվածքներից, որոնք կարելի է ստանալ մեքենան արագ կանգնեցնելու կամ բախման ժամանակ:
Ամրագոտիները դեռևս ամենաարդյունավետ միջոցն
են բախման ժամանակ վարորդին և երթևեկության այլ մասնակիցներին պաշտպանելու համար:
Չնայած, որ կանադացիների 90%-ն արդեն մի քանի տարի օգտագործում
են ամրագոտիներ, այնուամենայնիվ նրանցից 7 .8%-ը հայտնել են, որ չեն օգտագործի ամրագոտիներ,
եթե իրենց մեքենան համալրված լինի անվտանգության համակարգերով: Մտահոգիչ է
այն վարորդների տոկոսային համադրությունը, որոնք այդպես են կարծում: Այլ անվտանգության համակարգերի հետ միասին, ամրագոտիների առավելությունն
ակնհայտ է:
Հարկ է նշել, որ չօգտագործելով ամրագոտիները, բախման ժամանակ
ավելի հեշտ է դուրս ընկնել մեքենայից, իսկ լուրջ վնասվածքներ ստանալու հավանականությունը
վթարի ժամանակ ավելի բարձր է:
Ամրագոտիները օգնում են խուսափել վնասվածքներից ուղևորների կամ մեքենայի ներքին
դետալների, օրինակ ղեկի կամ հողմապակու,հետ բախման դեպքում : Բախման և արգելակման ժամանակ
ամրագոտիները հիմնական և ամենաարդյունավետ անվտանգության համակարգն են հանդիսանում:
Անվտանգության համակարգի տեխնոլոգիաները ուղղված են վարորդին, ուղևորներին և երթևեկության այլ մասնակիցներին պաշտպանելու: Նրանք համադարման չեն հանդիսանում վնասվածքների դեմ: Ամրագոտիները հանդիսանում են հատուկ պաշտպանության մակարդակ և պաշտպանում են վարորդին և ուղևորներին` անվտանգության այլ համակարգերի հետ միասին: Միշտ կրեք ամրագոտիները: