Auto Plus Magazine

  • Հայ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍ 3. ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ
14 Մարտ 2013

3.Մեքենայի անվտանգության համակարգերը թույլ են տալիս ինձ երթևեկել առանց առջևից ընթացող մեքենայից տարածություն պահելու

Սխալ է. Առանց առջևից ընթացող մեքենայից տարածություն պահելու վարելը կամ մեքենաների միջև փոքր տարածության պահպանումը մեծացնում է վթարների ռիսկը թե վարորդի և թե երթևեկության այլ մասնակիցների համար:

Չնայած, որ առանց տարածություն պահելու մեքենա վարելը վարորդին հնարավորություն չի տալիս ժամանակին արգելակել և դրանով իսկ խոչնդոտում է անվտանգության համակարգի աշխատանքը, այնուամենայնիվ կանադացիների 13.1%-ը խոստովանել են, որ իրենք կերթևեկեն առանց տարածություն պահելու, եթե իրենց մեքենան համալրված լինի անվտանգության նորագույն համակարգերով:  Այս արդյունքները մտահոգիչ են: Որոշ վարորդներ սխալվում են՝ կարծելով, որ անվտանգության համակարգը կգործի նույնիսկ այն դեպքում, եթե իրենք վարեն առանց մեքենաների միջև առկա տարածությանը ուշադրություն դարձնելու:Երբ վարորդը երթևեկում է առանց առջևից ընթացող մեքենայից տարածություն պահելու,  որը հանկարծ արգելակում է, զարմանալի չէ, որ մեքենայի արգելակների հակաբլոկավորման համակարգը կանխում է անիվների տեղապտւյտը, և միանում են օժանդակ արգելակման և կայունության էլեկտրոնային վերահսկման համակարգերը միանում  է և գործում է: Նման պայմաններում վարորդը ուղղակի կարող է վթարը կանխելու համար բավական ժամանակ չունենալ: Այդ պատճառով էլ նվազում է անվտանգության համակարգերիի աշխատանքի արդյունավետությունը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio