ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan Leaf` փրկարարական ծառայությունների համար: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
30 Սեպտեմբեր 2020
Ճապոնական Nissan ընկերությունը ներկայացրել է Leaf էլեկտրական հեչբեքի հիման վրա նախագծած շարժական էլեկտրակայանը, որը կարելի է օգտագործել բնական կամ տեխնոգեն աղետների ժամանակ: Մեքենայից կարելի է սնուցել տարբեր սարքավորումներ, այդ թվում բժշկական, և սկսել փրկարարական աշխատանքները մինչև էլեկտրականության կենտրոնացված մատակարարման վերականգնելը:
Nissan Re-Leaf-ը հիմնված է Tekna համալրմամբ սերիական Leaf մոդելի վրա, որը սարքավորվել է 62 կՎտժ տարողությամբ մարտկոցով: Ինչպես և ընտանիքի մյուս էլեկտրամոբիլները, այն ոչ միայն կարող է էլեկտրաէներգիա ստանալ ցանցից, այլ նաև վերադարձնել այն հետ: Ընդ որում, ինչպես նշում են ընկերությունում, լիթիում-իոնային մարտկոցը կբավարարի միջին վիճակաագրական տնային տնտեսությունը վեց օր շարունակ սնուցելու համար:
Ավտոմեքենայի ունակությունները բարելավելու համար 70 միլիմետրով մեծացվել է ճանապարհային լուսածերպը՝ մինչև 225 մմ, լայնացվել են առջևի և հետևի անվամեջերը՝ մինչև 1830 և 1890 միլիմետր համապատասխան, տեղադրվել են անվակամարների 40-միլիմետրանոց կոմպոզիտային ընդլայնիչներ, ինչպես նաև 17-դյույմանոց Compomotive MO5 անվասկավառակներ՝ BF Goodrich Baja All Terrain անվադողեր:
Հեչբեքի բեռնախցիկում է տեղադրված «կառավարման կենտրոնը»՝ 32-դյույմանոց մոնիտորով, իսկ տանիքին՝ լոսադիոդային հեծանը: Հետևի նստատեղերը ապամոնտաժված են, իսկ ազատված տարածությունը տրամադրվել է սարքավորումներին: Nissan Re-Leaf-ի հիմնական առանձնահատկությունը անձրևից ու քամուց պաշտպանված սնուցման կետերն են, որոնց կարելի է միացնել 110-220 Վոլտ լարմամբ աշխատող տարբեր էլեկտրական սարքեր:
Ընդ որում, այդպիսի սարքերը կարող են լինել միանգամից մի քանիսը, և Nissan-ը հաշվարկել է նույնիսկ դրանց ինքնուրույն աշխատանքի մոտավոր ժամանակը: Էլեկտրամոբիլից միաժամանակ կարելի է սնուցել շինարարական սարք, օդամղիչ սարք, 100 Վատտ հզորությամբ լուսադիոդային պրոյեկտոր և թոքերի արհեստական օդափոխման ապարատ՝ և այդ ամենը առնվազն 24 ժամ տևողությամբ, ինչը թույլ կտա ժամանակ շահել մինչև էլեկտրականության հիմնական աղբյուրների վերականգնումը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: