Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Lamborghini Urus-ը ստացել է «գրաֆիտային» տարբերակ:
29 Սեպտեմբեր 2020

Իտալական Lamborghini ընկերությունը ներկայացրել է Urus ամենագնացի հատուկ տարբերակ՝ Graphite Capsule անվանմամբ: Այն առաջարկում է էքստերիերի գունային համադրությունների 16 տարբերակ, ունիկալ օպցիաներ և դեկոր: Urus Graphite Capsule-ի արժեքը  եվրոպական դիլերների մոտ կկակզմի առնվազն 186 134 եվրո:



«Գրաֆիտային» սերիայի ամենագնացների թափքը կունենա չորս փայլատ երանգ: Դրանք են սպիտակ Bianco Monocerus-ը, սև Nero Noctis-ը և գորշի երկու տարբերակ՝ Grigio Nimbus և Grigio Keres. Դրանք լրացվում են թափարգելների, շեմքերի և հետևի սփոյլերի վառ շեշտադրումներով, որոնց համար օգտագործվում են նարնջագույն Arancio Leonis և Arancio Dryope, ինչպես նաև դեղին  Giallo Taurus կամ կանաչ Verde Scandal երանգները:



Graphite Capsule սերիայի ամենագնացները առանձնանում են 23-դյույմանոց Taigete կոնտրաստային անվասկավառակներով և արտանետման խողովակների՝ «մուգ քրոմ» երանգով իրականացված վերդիրներով: Սրահում առատորեն օգտագործված են անոդացված ալյումինից և ածխածնային պլաստիկից պտրաստված տարրեր, իսկ օդափոխվող նստատեղերը լրամշակված են ալկանտարայով: Դրանք հասանելի չեն լինի սովորական Urus-ների համար և առաջարկվում են միայն Graphite Capsule և Pearl Capsule շարքի ամենագնացների համար:  



Տեխնիկական փոփոխություններ նախատեսված չեն:  Urus Graphite Capsule-ը նախկինի պես սարքավորվում է 4.0-լիտրանոց տուրբոշարժիչով, որը զարգացնում է 650 ձ.ուժ հզորություն և 850 Նմ ոլորող մոմենտ: Ագրեգատը համակցվում է  8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ, իսկ լիաքարշ համակարգը աշխատում է ինքնաբլոկավորվող Torsen դիֆերենցիալի հիման վրա:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio