ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է կոմպակտ Ford Puma ST քրոսովերը: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28 Սեպտեմբեր 2020
Ford ընկերությունը ներկայացրել է եվրոպական շուկայի համար նախատեսված Ford Puma ST կոմպակտ քրոսովերը: Մոդելի «լիցքավորված» տարբերակը սարքավորվում է 200 ձ.ուժ հզորութամբ տուրբոշարժիչով, որն ապահավում է 0-100 կմ/ժ թափառք 6,7 վայրկյանում: Սպորտային «հավելումների» թվում են աերոդինամիկ փաթեթը, Recaro նստատեղերը, վերակարգավորված շասսին և օպցիոնալ լոնչ-կոնտրոլը:
Ford Puma ST-ն սովորական Puma-ից տարբերվում է այլ թափարգելներով, արտանետման երկու խողովակների առկայությամբ, տանիքին տեղադրված սև սփոյլերով, 19-դյույմանոց սկավռաակներով, որոնց հագցված են Michelin Pilot Sport 4S անվադողեր: Մոդելի թափքի համար նախագծվել է նաև հատուկ երանգ՝ կանաչ Furious Green Metallic:
Տեխնիկական նորությունների թվում են ավելի կոշտ կախոցը, ինքնաբլոկավորվող դիֆերենցիալը, 17 տոկոսով ավելի մեծ արգելակային սկավառակները (325 մմ առջևում և 271 մմ հետևում) և ղեկային կառավարման վերակարգավորված համակարգը:
Մեկուկես լիտր ծավալով EcoBoost տուրբոշարժիչը համակցվում է 6-աստիճան մեխանիկական փոխանցումատուփի հետ: Դինամիկայի տեսանկյունից նորույթը կարելի է համեմատել Fiesta ST մոդելի հետ, չնայած քրոսովերի առավելագույն արագությունը մի փոքր ավելի ցածր է՝ 220 կմ/ժ 237 կմ/ժ փոխարեն: Puma ST-ն առաջարկում է ընթացային չորս ռեժիմ՝ Normal, Eco, Sport և Track: Վերջինս նախատեսում է հակատեղապտուտային համակարգի անջատում և ESP համակարգի գործառույթների սահմանափակում:
Սարքավորումների ցանկը ներառում է նաև 12,3-դյույմանոց թվային վահանակ, Sync 3 մուլտիմեդիա համակարգ՝ 8-դյույմանոց հպումային էկրանով և Android Auto և Apple CarPlay համակարգերի հասանելիությամբ, ադապտիվ քրուիզ-կոնտրոլ, Bang&Olufsen աուդիոհամակարգ, հեռախոսների անլար լիցքավորման մոդուլ և էլեկտրոնային օժանդակ համակարգերի փաթեթ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: