Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Volkswagen-ը ներկայացրել է Golf մոդելի ունիվերսալը:
09 Սեպտեմբեր 2020

Ութերորդ սերնդի Volkswagen Golf մոդելի ընտանիքը համալրվել է Variant անվանմամբ ունիվերսալով և դրա լիաքարշ Alltrack տարբերակով: Ակնկալվում է, որ եվրոպական շուկայում նորույթները կհայտնվեն մինչև ընթացիկ տարվա վերջը, իսկ մնացած երկներում՝ արդեն հաջորդ տարի: 



Նախորդ սերնդի Golf Variant-ի համեմատ ունիվերսալը նկատելի մեծացել է: Դրա երկարությունը այժմ կազմում է 4633 միլիմետր (+71 մմ), իսկ անվային բազան աճել է 51 միլիմետրով՝ հասնելով 2686 միլիմետրի: Մոդելի լայնությունն ու բարձրությունը նույնն են, ինչը և նոր սերնդի Golf հեչբեքի ցուցանիշները: 



Արտաքին չափսերի աճելուն զուգահեռ 38 միլիմետրով մեծացել է նաև հետևի ուղևորների ոտքերի համար նախատեսված տարածությունը: Բեռնախցիկի ծավալը այժմ կազմում է 611 լիտր, իսկ ծալելոլվ երկրորդ շարքի նստատեղերը, այդ ցուցնիշը կարելի է հասցնել մինչև 1642 լիտրի:  Variant-ի բեռնախցիկի դուռը բացվում է անհպում եղանակով, իսկ ներսում ավելացել են պայուսակների համար նախատեսված կեռեր, ամրակցման օղակներ և էլեկտրական երկու վարդակ՝ 12 Վ և 230 Վ լարմամբ: 



Շարժիչների գամման և սարքավորումների ցանկը ունիվերսալը փոխառել է սերիական հեչբեքից: Եվրոպայում այն հասանելի է 1,0 և 1,5 լիտր ծավալով  TSI evo բենզինային, 2,0-լիտրանոց TDI բենզինային շարժիչներով, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորված հիբրիդային ոժային ագրեգատներով: Հայտնի է, որ Volkswagen-ը կթողարկի նաև մոդելի «լիցքավորված»՝ Variant R տարբերակը, որը կսարքավորվի երկլիտրանոց քառագլան շարժիչով և կստանա լիաքարշ համակարգ:



Golf Alltrack «ամենագնացը» առանձնանում է թափքի հատուկ լրամշակմամբ, ավելի մեծ լուսածերպով և արդեն բազային տարբերակում հասանելի 4Motion լիաքարշ համակարգի առկայությամբ: Նստատեղերի վրա ևս նկատելի են Alltrack տարբերանշանները: Ամենաբարձր համալրմամբ այս ունիվերսալը, որը նույնպես սարքավորվում  է  ստանդարտ Golf մոդելի շարժիչներից որևէ մեկով, ունակ է քարշակել մինչև երկու տոննա զանգվածով կցորդ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio