ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
VinFast President՝ շքեղ քրոսովեր Վյետնամից: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
08 Սեպտեմբեր 2020
Վյետնամական VinFast ընկերությունը, որը թողարկում է հին BMW հենահարթակների վրա հիմնված օրիգինալ մոդելներ, մանրամասներ է հրապարակել President անվանմամբ քրոսովերի մասին: Մոդելը կթողարկվի ընդհանուր 500 օրինակով, իսկ արժեքը կլինի մոտ 164 000 դոլար: Պատվերներն արդեն ընդունվում են:
VinFast President մոդելը ներկայանում է որպես ավելի հասարակ LUX SA2.0 մոդելի շքեղ մոդիֆիկացիա՝ կառուցված F15 սերիայի BMW X5 հենահարթակի հիման վրա: Սկզբնաղբյուրից President-ը տարբերվում է առաջին հերթին շարժիչով: Երկլիտրանոց քառագլան տուրբոշարժիչի փոխարեն, այն սարքավորվում է 6,2 լիտր ծավալով V8 ագրեգատով, որը զարգացնում է 420 ձ.ուժ հզորություն և 624 Նմ ոլորող մոմենտ:
Այն համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի և լիաքարշ համակարգի հետ: Ըստ արտադրողի, տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը President-ը զարգացնում է 6,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 300 կմ/ժ: Այդպիսով վյետնամական քրոսովերը ավելի դանդաղ է, քան ներկայիս BMW X5 xDrive30d մոդելը (249 ձ.ուժ, 620 Նմ, 6,5 վրկ), էլ չասած՝ բենզինային X5 xDrive40i-ը (340 ձ.ուժ, 450 Նմ, 5,5 վրկ):
Փոխարենը, հարմարավետության տեսանկյունից VinFast President-ը կարող է համեմատվել նույնիսկ հսկա X7-ի հետ, ինչին առաջին հերթին նպաստում է ավելի մեծ անվային բազան՝ 3113 մմ 3105-ի փոխարեն: Բացի այդ, մոդելի բարձր կարգավիճակը ընդգծում են լրամշակման նյութերի լայն ընտրությունը, ներառյալ նապպա կաշին և Իտալիայում արտադրված բնական փայտի շպոնը, ինչպես նաև ստանդարտ սարքավորումների հարուստ ցանկը:
Արդեն բազային տարբերակում վյետնամական քրոսովերի համար հասանելի են 12,3-դյույմանոց էկրանով աուդիոհամակարգը, 13 բարձրախոսերով աուդիոհամակարգը, ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանող համայնապատկերային տանիքը, սմարթֆոնների անլար լիցքավորման մոդուլը, USB-միակցումները և էլեկտրոնային օժանդակ համակարգերի ընդլայնված փաթեթը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: