ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է Toyota Yaris Cross մոդելի GR մոդիֆիկացիան:
07 Սեպտեմբեր 2020
Toyota ընկերության Gazoo Racing սպորտային ստորաբաժանումը ներկայացրել է Yaris Cross քրոսովերի սեփական տեսլականը: Թյունինգային ձևափոխումները արվել են դեռևս միայն արտաքինից և չեն անդրադարձել տեխնիկական լուծումներին: Փաթեթը ներառում է առջևի թափարգելի և կողային դռների պաշտպանիչ վերդիրներ, որոնք Yaris Cross-ին սպորտային տեսք են հաղորդում, ինչպես նաև սև գույնի 18-դյույմանոց անվասկավառակներ և արտանետման համակարգի կրկնակի խողովակներ:
Ոճավորումը լրացնում են կարմիր կամ սև խոշոր ցայտապաշտպանիչները, ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանող գունամշակումը, ինչպես նաև դռների բռնակների վերիդիրներն ու համարանշանի կարբոնային շրջանակները: Սրահի համար նախատեսված է հատուկ արևապաշտպան հովար, իսկ բեռնախցիկում կավելանա GR լոգոտիպով գորգ: Ամբողջ թյունինգային փաթեթի արժեքը կազմում է ավելի քան 316 000 ճապոնական յեն, կամ մոտ 1 450 000 դրամ:
Հիշեցնենք, որ Toyota Yaris Cross-ը ամենամատչելի քրոսովերն է ճապոնական մակնիշի մոդելային շարքում՝ տեղ գրավելով C-HR մոդելից առաջ: Այն առաջարկվում է 120 ձ.ուժ հզորությամբ 1,5-լիտրանոց Dynamic Force բենզինային շարժիչով կամ THS II հիբրիդային ագրեգատով, որը զարգացնում է 116 ձ.ուժ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: