Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է նորացված Peugeot 5008 քրոսովերը:
04 Սեպտեմբեր 2020

Ֆրանսիական Peugeot ընկերությունը ներկայացրել է մոդելային շարքի առաջատար՝ 5008 քրոսովերի նորացված տարբերակը: Մոդելը ստացել է ֆիրմային ոճով իրականացված նոր դիզայն՝ պահպանելով նաև դիզելային շարժիչները:  Նորացված Peugeot 5008-ը կհավաքվի նույն վայրում, ինչը և 3008-ը՝ ֆրանսիական Սոշո քաղաքում:  Եվրոպայում քրոսովերի վաճառքները կմեկնարկեն 2020 թվականի վերջում: 



Նոր Peugeot 5008-ը ստացել է առանց շրջանակի ռադիատորային ճաղավանդակ, որը ձգվում է թափքի ամբողջ երկայնքով, ցերեկային ընթացքի լուսադիոդային լուսարձակներ՝ ապրանքանշանին բնորոշ «առյուծի ժանիքների» դիզայնով, հետևի եռաչափ լապտերներ, որոնք իրենց հերթին հիշեցնում են առյուծի ճանկեր, ինչպես նաև շրջադարձի դինամիկ ցուցիչներ:



Գունային գամման հարստացել է երկու նոր երանգով՝ մուգ կապույտ Celebes Blue և դարչնագույն Metallic Copper: GT և GT Pack մոդիֆիկացիաների համար հասանելի կլինեն նոր 19-դյույմանոց ալյումինիե San Francisco անվասկավառակները՝ ալմաստե հղկմամբ, իսկ հավելավճարի դիմաց կարելի կլինի պատվիրել Black Pack փաթեթը՝ էքստերիերի մգեցված տարրերով, ներառյալ տարբերանշանները, ինչպես նաև երկգույն Black Onyx և Black Mist լրամշակմամբ առաջարկվող Washington անվասկավառակները:



Սրահը, մասնավորապես վարորդի հատվածը, նույնպես ենթարկվել է ձևափոխման և այժմ համապատասխանում է i-Cockpit գաղափարախոսությանը: Այն ներառում է  սարքավորումների 12,3-դյույմանոց թվային վահանակ և կենտրոնական սենսորային դիսփլեյ՝ 10 դյույմ անկյունագծով: Հարմարավետության ֆունկցիաների, այդ թվում ռադիոյի և օդորակիչի, կառավարումը իրականացվում է յոթ «դաշնամուրային» ստեղների օգնությամբ: Շարժման ռեժիմների փոխարկիչը (Normal, Sport և Eco) հասանելի կլինի արդեն բազային տարբերակում: Երկրորդ շարքի երեք նստատեղերը հնարավոր կլինի ծալել առանձին-առանձին, իսկ երրորդ շարքի երկու նստատեղերը ցանկության դեպքում կարելի կլինի հանել: Կախված փոխդասավորվածությունից, բեռնախցիկի ծավալը կտատանվի 780-ից մինչև 1940 լիտր: 



Հասանելի սարքավորումների ցանկը ներառում է գիշերային տեսանելիության համակարգ՝ հետիոտների և կենդանիների ճանաչման ֆունկցիայով և մինչև 250մ գործողության հեռավորությամբ, ադապտիվ քրուիզ-կոնտրոլ՝ Stop and Go ֆունկցիայով, շարժման շարքի պահպանման համակարգ, վթարային արգելակման համակարգ, որն աշխատում է 5-ց մինչև 140 կմ/ժ արագության դեպքում, ինչպես նաև ճանապարհային նշանների ճանաչման նորացված համակարգ: Նշվածներից զատ հասանելի կլինեն կայանմաննն օժանդակող համակարգը, շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգը, վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման համակարգը, կույր գոտիների վերահսկման համակարգը, բեռնախցիկի դռան էլեկտրակառավարումը, բազմակետ մերսման ֆունկցիայով նստատեղերը և  երկգոտի համայնապատկերային տանիքը:



Շարժիչների շարքը մնացել է նույնը և ներառում է 1,2 լիտր ծավալով և 130 ձ.ուժ հզորությամբ եռագլան բենզինային ագրեգատը, որը համակցվում է կամ 6-աստիճան մեխանիկական, կամ էլ՝ 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ:  Որպես այլընտրանք կարելի է դիտարկել 1,6-լիտրանոց բոնզինային շարժիչը, որը զարգացնում է 180 ձ.ուժ հզորություն և համակցվում է միայն ավտոմատ փոխանցումատուփի հետ: Գնորդներին հասանելի կլինեն նաև երկու դիզելային ագրեգատներ՝ 130 ձ.ուժ հզորությամբ 1,5-լիտրանոց և 180 ձ.ուժ հզորությամբ 2,0-լիտրանոց: Ներկայիս պահին արտադրողը չի դիտարկում Peugeot 5008-ի հիբրիդային մոդիֆիկացիա թողարկելու հնարավորությունը: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio