ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Jeep-ը ներկայացրել է հիբրիդային Wrangler 4xe ամենագնացը:
03 Սեպտեմբեր 2020
Ամերիկյան Jeep ընկերությունը ներկայացրել է պաշտամունքային Wrangler ամենագնացի հիբրիդային տարբերակը, որն այդպիսով համալրեց էլեկտրակացված Renegade 4xe և Compass 4xe մոդելներին: Հիբրիդային Wrangler-ը առանձնանում է յորահատուկ Electric Blue երանգով, որը կիրառվել է քարշագնդերի, թափքին առկա Jeep և Trail Rated գրվածքների, ինչպես նաև սրահի լրամշակման դարձակարերի համար: Նույն գույնով է իրականացված նաև թափքի՝ Rubicon գրվածքը: Jeep Wrangler 4xe-ի վաճառքը կմեկնարկի 2021 թվականի սկզբին, երբ կբացահայատվեն նաև վերջնական արժեքները:
Jeep Wrangler 4xe մոդելի ուժային ագրեգատը հիմնված է երկլիտրանոց քառագլան բենզինային տուրբոշարժիչի վրա, որը զարգացնում է 272 ձ.ուժ հզորություն և 400 Նմ ոլորող մոմենտ: Բացի այդ մեքենան սարքավորվում է միանգամից երկու էլեկտրական շարժիչներով: Դրանցից մեկը (45 ձ.ուժ և 53 Նմ) տանում է ստարտեր-գեներատորի դեր, իսկ մյուսը ինտեգրված է ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփի մեջ և ունի 136 ձ.ուժ հզորություն: Ամբողջական ագրգեատի ընդհանուր հզորությունը կազմում է 381 ձ.ուժ, իսկ ոլորող մոմենտը՝ 637 Նմ, ինչը 27 Նմ ավելին է, քան V8 շարժիչով սարքավորված Wrangler Rubicon 392 մոդելի ցուցանիշը:
Էլեկտրական շարժիչը սնվում է 400 վոլտ լարմամբ նիկել-կոբալտ-մանգանային մարտկոցից, որի 17,3 կՎտժ տարողունակությունը թույլ է տալիս միայն էլեկտրական քարշակմամբ հաղթահարել մոտ 40 կիլոմետր: Ուժային ագրեգատն ունի երեք աշխատանքային ռեժիմ՝ հիբրդիային, էլեկտրական և խնայողական՝ eSave: Առաջին դեպքում միաժամանակ աշխատացվում են և՛ բենզինային, և՛ երկու էլեկտրական շարժիչները: Երկրորդ դեպքում բեզնինային շարժիչն անջատվում է և մեքենան ընթանում է միայն էլեկտրական քարշակմամբ, մինչև մարտկոցի լիցքի կրիտիկական մակարդակը: Եվ վերջին՝ eSave ռեժիմում Wrangler-ը խնայում է էլեկտրաէներգիան և շարժվում բացառապես ավանդական վառելիքով:
Ամենագնացի բոլոր էլեկտրոնային սարքերը, այդ թվում՝ նույնիսկ մարտկոցն ու շարժիչները միացնող էլեկտրական լարրերը, հերմետիկ մեկուսացված և անջրաթափանց են: Սա թույլ է տալիս Wrangelr 4xe-ին, իր սովորական «եղբոր» նման, հաղթահարել մինչև 760 մմ խորությաբ ջրային խոչընդոտներ:
Jeep Wrangler 4xe-ն հասանելի կլինի երեք տարբեր մոդիֆիկացիաներով՝ 4xe, Sahara 4xe և Rubicon 4xe: Ստանդարտ և Sahara տարբերակներում մեքենան սարքավորվում է հասարակ լիաքարշ համակարգով՝ երկաստիճան Selec-Trac բաշխիչ տուփով: ՄԻնչդեռ Rubicon-ը ստացել է Rock-Trac մշտական լիաքարշ համակարգ՝ իջեցնող շարքի 4:1 փոխանցումային թվով, դիֆերենցիալների բլոկավորման և լայնակի կայունացուցիչի անջատման հնարավորությամբ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: