Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է նոր սերնդի Mercedes-Benz S-Class-ը:
02 Սեպտեմբեր 2020

Գերմանական Mercedes-Benz ըննկերությունը ներկայացրել է նոր սերնդի S-Class սեդանը (W223 թափք): Մոդելը ստացել է ամբողջովին նոր արտաքին և ինտերիեր, կառավարելի շասսի, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերի լայն ընտրանի, որոնք ունակ են նույնիսկ հետևել վարորդի ժեստերին, հայացքին  և գլխի թեքվածքին: Գերմանիայում նոր S-Class-ը վաճառքի կհանվի սեպտեմբերի կեսերին: 



Բազային մոդելի գաբարիտային երկարությունը 5179 միլիմետր է (+54 մմ նախկինի համեմատ), լայնությունը՝ 1954 միլիմետր (+55 մմ), բարձրությունը՝ 1503 միլիմետր (+10 մմ), իսկ անվային բազան աճել է 71 միլիմետրով և այժմ կազմում է 3106 մմ: Երկար թափքով մոդելը նշված բազայինից երկար է 76 միլիմետրով, իսկ դրա անվային բազան կազմում է 3216 միլիմետր (+51 մմ):



Սրահում տեղադրված են 12,3-դյույմանոց թվային վահանակ՝ տեղեկատվության եռաչափ արտացոլմամբ, ինչպես նաև երկրորդ սերնդի MBUX մուլտիմեդիա համակարգի ուղղաձիգ պլանշետը: Այն ճանաչում է ձայնային հրահանգները, հետևում է վարորդի հայացքին և ժեստերին: Օրինակ, համայնապատկերային տանիքը բացելու համար բավական կլինի թափահարել ձեռքը, իսկ երբ հայացքը թեքեք դեպի հետ, համակարգը ավտոմատ կիջեցնի հետևի ապակու արևապաշտպան փականակը: 



Սեդանի սարքավորումների ցանկում ներառված են լրացված իրականությամբ պրոյեկցիոն դիսփլեյը, Burmester 4D-աուդիոհամակարգը՝ 30 բարձրախոսներով, հետևի ուղևորների համար նախատեսված դիմային բարձիկները, E-Active Body Control հիդրապնևմատիկ կախոցը, երկրորդ շարքի «խելացի» նստատեղերը՝ տաքացվող գլխակալներով, լուսադիոդային լուսարձակները, որոնք ճանապարհի վրա արտացոլում են տարբեր տեղեկություններ և նշաններ, ինչպես նաև կայանման նորարարական համակարգը, որը թույլ է տալիս կայանել ավտոմեքենան՝ գտնելով դրա սրահից դուրս:



Սկզբնական շրջանում նոր Mercedes-Benz S-Class-ը կառաջարկվի հինգ տարբեր շարժիչներով՝ երկու բենզինային և երեք դիզելային, որոնք կզարգացնեն 286-ից մինչև 435 ձ.ուժ հզորություն: Ակնկալվում է, որ մինչև 2021 թվականնի ավարտը ագրեգատների ցանկը կհամալրվի ութգլանանի շարժիչով և լիցքավորվող հիբրիդային լուծումով: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio