ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Audi-ն ներկայացրել է նոր սերնդի Q2 քրոսովերը:
01 Սեպտեմբեր 2020
Գերմանական Audi ընկերությունը պատրաստվում է շուկա հանել նորացված Audi Q2 մոդելը: Որոշակի փոփոխություննների է ենթարկվել մեքենայի արտաքինը՝ այդ թվում գաբարիտների տեսանկյունից, ինչպես նաև ընդլայնվել է ստանդարտ սարքավորումների ցանկը: Մեքենան արդեն հասանելի է պատվերների համար Գերմնիայիում, իսկ առաջին մեքենաները դիլերներին կհասցվեն արդեն այս ամիս:
Կոմպակտ քրոսովերը ստացել է նոր թափարգելներ, ինչի շնորհիվ երկարել է մի քանի միլիմետրով (երկարությունը՝ 4,21 մետր), մինչդեռ բարձրությունն ու լայնությունը մնացել են անփոփոխ, համապատասխնաբար՝ 1,54 և 1,79 մետր: Աերոդինամիկ դիմադրության գործակիցը հավասար է 0,31, ինչն, ըստ Audi-ի, լավագույն ցուցանիշն է այս սեգմենոտւմ: Ընդհանուր առմամբ ավտոմեքենան ավելի սպորտային տեսք է ստացել, ինչին նպաստել են նաև սուր գծերը, ավելի ագրեսիվ օդակլանիչները և ավելի ցածր տեղադրված ռադիատորային ճաղավանդակը:
Բազային սարքավորումների ցանկը համալրվել է լուսադիոդային լուսարձակներով, իսկ հավելավճարի դիմաց կարելի է պատվիրել նաև մատրիցային օպտիկա և շրջադարձի դինամիկ ցուցիչներ: Սրահում նկատելի են S tronic ռոբոտացված փոխանցումատուփի նոր լծակը, ինչպես նաև ընդլայնված ֆունկցիաներով մուլտիմեդիա համակարգը, որն այժմ ունի Wi-Fi ցրիչ: Հատկանշական է, որ այդ ամենով հանդերձ, մուլտիմեդիա համակարգի կառավարումը սենսորային չէ՝ դրա համար նախատեսված է կենտրոնական բարձակին տեղադրված տափօղակը:
Սկզբնական փուլում Audi Q2-ը հասանելի կլինի միայն 150 ձ.ուժ հզորությամբ 1,5 լիտր ծավալով տուրբոշարժիչով, որը կհամակցվի կամ 6-աստիճան մեխանիկական, կամ էլ՝ 7-աստիճան ռոբոտացված S tronic փոխանցումատուփի հետ: Այն շուկա կհանվի Edition One մոդիֆիկացիայով և կարժենա 27,2 հազար եվրո: Հատուկ տարբերակը կառաջարկվի երկու գույնով՝ կանաչ և գորշ, 19-դյույմանոց անվասկավառակներով և S-Line թափարգելներով: Ավելի ուշ կհայտնվի նաև մեկլիտրանոց և 116 ձ.ուժ հզորությամբ 1.0 TFSI շարժիչով համալրված ավելի մատչելի մոդիֆիկացիա (25 հազար եվրո արժեքով): Մոդելային ագրեգատների գամման կհամալրվի նաև բենզինային 2.0 TFSI (190 ձ.ուժ) և երկու դիզելային՝ 1.6 TDI (116 ձ.ուժ) ու 2.0 TDI (150 ձ.ուժ) շարժիչներով:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: