ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացավել է Land Rover Defender-ի Yachting Edition տարբերակը:
31 Օգոստոս 2020
Լեհական հանրահայտ Carlex Design աթելիեն վաղուց հայտնի է ծովային թեմաներով ոգեշնճված նախագծերով: Ընկերության պորտֆոլիոն ներառում է Mercedes-Benz X-Class և Mercedes-AMG G 63 Yachting Edition տարբերակները, իսկ մոտ ապագայում դրան կմիանա նաև մեկ այլ մոդել՝ շքեղ զբոսանավի ոճով ձևափոխված նոր սերնդի Land Rover Defender-ը:
Carlex-ի նոր նախագիծը կարելի կլինի ճանաչել ձեռքով հղկված արծաթագույն թափքով, 235/40 R18 չափսի նոր անիվներով, որոնք վիզուալ ավելի մեծ են երևում, դեկորի սև տարրերով, ինչպես նաև պահեստային անիվի ֆիրմային պատյանով, որի վրա պատկերված է քամիների վարդը: Սակայն հիմնական փոփոխությունները կատարվել են սրահում, որը ստացել է լրիվ նոր ձևավորում:
Գնորդներին հասանելի կլինի երկու տարբերակ՝ սպիտակ կաշվի և փայտյա ներդիրների համադրությամբ, կամ՝ դարչնագույն կաշվի և հղկված լայումին հիշեցնող դեկորով: երկու դեպքում էլ առաստաղն ու կագնանկները լրամշակվում են ալկանտարայով, իսկ բեռնախցիկն ու հետևի բազմոցի թիկնակը՝ փայտյա տախտակներով, ինչը հիշեցնում է շքեղ զբոսանավաի տախտակամած: Դատելով հրապարակված պատկերներից՝ Defender-ի վրա կտեղադրվեն նաև նոր նստատեղեր և փայտյա լրամշակմամբ ղեկանիվ:
Տեխնիկական բնութագրերը կախված կլինեն նախագծի հիմքում ընկած մոդիֆիկացիայից: Հիշեցնենք, որ նոր Land Rover Defender-ը առաջարկվում է երկլիտրանոց քառագլան տուրբոշարժիչով (300 ձ.ուժ և 400 նմ), վեցգլանանի բեզնինային շարժիչով և 48-վոլտանոց բորտային ցանցով (400 ձ.ուժ և 550 Նմ), ինչպես նաև երկու դիզելային ագրեգատներով՝ 200 և 240 ձ.ուժ հզորությամբ: Ավելի ուշ ակնկալվում է P400e (404 ձ.ուժ և 640 Նմ) հիբրիդի և V8 շարժիչով «լիցքավորված» մոդիֆիկացիայի թողարկումը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: