ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Kia-ն ներկայացրել է լիցքավորվող Sorento PHEV հիբրիդը:
30 Օգոստոս 2020
Հարավկորեական Kia ընկերությունը մանրամասներ է ներկայացրել հիբրիդային Sorento Plug-in Hybrid քրոսովերի մասին: Արտադրողը շետում է, որ այս մոդելը ամենապրատիկն է Sorento-ի շարքում և կարող է գրավել գնորդներին հզոր և էկոլոգիապես մաքուր ուժային ագրեգատով, ինչպես նաև յոթ տարվա երաշիքով: Մոդիֆիկացիայի վաճառքը Եվրոպայում կմեկնարկի 2021 թվականի սկզբից:
Լիցքավորվող Kia Sorento հիբրիդի ուժային ագրեգատը գրեթե նույնն է, ինչ հասարակ հիբրիդինը: Կապոտի տակ տեղադրված է քառագլան 1.6 T-GDI բենզինային տուրբոշարժիչը, որը զարգացնում է 180 ձ.ուժ հզորություն և 265 Նմ ոլորող մոմենտ, իսկ վեցաստիճան ավտոմատ փոխանցումատուփի մեջ ներկատուցված է 91 ձ.ուժ հզորությմաբ (304 Նմ) էլեկտրական շարժիչ: Քարշային մարտկոցի տարողունակությունը հասցվել է 13,8 կՎտժ: Sorento PHEV-ի ընդհանուր արտադրողականությունը կազմում է 265 ձ.ուժ և 350 Նմ:
Չնայած այն հանգամանքին, որ Kia-ն հայտարարում է, թե Sorento-ն կարող է տեղաշարժվել նաև բացառապես էլեկտրական ռեժիմում, մոդելի ընթացքի պաշարը դեռևս չի բարձրաձայնվում: Մյուս կողմից հայտնի է, որ նույնիսկ ավելի մեծ մարտկոցի տեղադրումից հետո, ինժեներները կարողացել են պահպանել բեռնախցիկի մեծ տարողությունը՝ 898 լիտր, որն ընդամենը 12 լիտրով է փոքր սովորական մոդելի ցուցանիշից:
Մնացած առումներով Sorento PHEV-ի տարբերությունները բենզինային տարբերակից հանգում են լիցքավորման մոդուլի առկայությանը: Բացի այդ, նավիգացիոն համակարգը կարող է գտնել ճանապարհներին առկա լիցքավորման կայաններրը, իսկ սարքավորումների վահանակի վրա ատացոլվում է ընթացքի պաշարի ցուցանիշը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: