Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չինացիները կթողարկեն 1,45 միլիոն դոլար արժողությամբ հիբրիդ:
28 Օգոստոս 2020

Չինական Hongqi պրեմիալ ապրանքանշանը, որը հանդիսանում է FAW Group կոնցերնի մաս, որոշել է թողարկել S9 կոնցեպտի 70 սերիական օրինակ: Մոդելը շուկա կհանվի 10 միլիոն յուան (մոտ 1,45 միլիոն դոլար) արժեքով, ինչը դարձնում է այն երբևէ ստեղծված ամենաթանկ չինական ավտոմեքենան: 



Hongqi S9 կուպեն առաջին անգամ ցուցադրվեց 2019 թվականին Ֆրանկֆուրտի ավտոսրահում՝ որպես կոնցեպտ: Հիբրիդային այս մոդելի արտաքին պանելները պատրաստված են ածխածնային պլաստիկից, իսկ շասսին՝ կոմպոզիտային այլ նյութերից: Մոդելը սարքավորվում է 4,0-լիտրանոց V8 բենզինային շարժիչով, որը զուգակցվում է արտադրողական էլեկտրական շարժչով: Ուժային ագրեգատի ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 1400 ձ.ուժ, ինչև թույլ է տալիս S9-ին 0-ից 100 կմ/ժ արագությունը զարգացնել 1,9 վայրկյանում: Այս ցուցանիշը համեմատական է, օրինակ, Aspark Owl ճապոնական էլեկտրական հիպերկարի դինամիկայի հետ:  Hongqi S9-ի առավելագույն արագությունը 400 կմ/ժ է: 



Ակնկալվում է, որ ավտոմեքենայի արտադրությամբ կզբաղվի Silk EV ստարտափը, որը գրանցված է Շանհայի ազատ տնտեսական գոտում: Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ ընկերությունը պայմանագիր է ստորագրել FAW Group-ի հետ՝ ստանձնելով S-Series սպորտային մոդելների հետագա արտադրության պատասխանատվությունը: Իր կողմից Silk EV-ն նախագծի մեջ կներդնի մոտ 10 միլիարդ յուան (մոտ 1,5 մլրդ դոլար): Համատեղ արտադրությունը կիրականացվի Չանչուն քաղաքում և կմեկնարկի արդեն 2021 թվականին:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio