ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Renault-ն էլեկտրամոբիլներով կապահովի մեկ ամբողջ քաղաք:
20 Օգոստոս 2020
Renault ընկերությունը Ֆրանսիայի հարավում գտնվող փոքր քաղաքներից մեկի բոլոր բնակիչներին կտրամադրի Zoe էլեկտրական հեչբեքներ: Փորձի նպատակն է գնահտել «կանաչ» ավտոմեքենաների զանգվածային շահագործումը և դրանց հարմարավետությունը առօրյա կյանքում:
Արյեժ դեպարտամենտի Ապպի համայնքի բնակիչները երեք տարի ժամկետով անհատույց կստանան լիովին նոր Renault Zoe ավտոմեքենաներ: Քաղաքը գտնվում է Ֆրանսիայի հարավում և համարվում է երկրի ամենամեկուսացված կետը: 2017 թվականին Ապպիի բնակչությունը կազմում էր ընդամենը 24 հոգի: Այստեղ անցակցվող փորձը կոչված է ապացուցել, որ էլեկտրական ավտոմեքենաները կարելի է շահագործել ոչ միայն քաղաքներում, այլ նաև լեռնային համայնքներում:
Յուրաքանչյուր ավտոմեքենայի հետ կտրամադրվի նաև պատին ամրացվող լիցքավորման սարք: Բացի այդ, Renault-ն համայնքում կտեղադրի հասարակական լիցքավորման կետ, որտեղ մշտական հոսանքով կարելի կլինի ընդամենը կես ժամում հավաքել 145 կիլոմետր ընթացքի պաշար: Փորձի ամբողջ ժամանակահատվածում էլեկտրամոբիլների սեփականատերերը մշտապես կկիսվեն իրենց տպավորություններով, իսկ դրանց հիման վրա Renault-ն կգնահատի քաղաքային միջավայրից դուրս էլեկտրամոբիլների շահագործման առանձնահատկությունները:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: