Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է TORSUS TERRASTORM OFF-ROAD 4X4 ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԸ:
19 Օգոստոս 2020

Չեխիայում գրանցված և Սլովակիայում արտադրությունը կազմակերպող TORSUS ընկերությունը, որը հայտնի է լիաքարշ հզոր ավտոբուսների արտադրությամբ, հայտարարել է, որ պատրաստվում է մտնել շուկա 4x4 TERRASTORM միկրոավտոբուսով: TERRASTORM-ի առաջին առաքումները կսկսվեն մինչև 2020-ի ավարտը, իսկ մեքենան հասանելի կլինի ինչպես ձախ, այնպես էլ աջ ղեկով:  



Ավտոմեքենան առաջարկվում է երկու մոդիֆիկացիայով՝ TT1 Coach և TT2 Nomad, որոնք երկուսն էլ հիմնված են մոդերնիզացված շասսիի և արտաճանապարհային կախոցի վրա, ունեն լիաքարշ համակարգ՝ հետևի դիֆերենցիալի բլոկավորմամբ, առջևի թափարգելի մեջ ներկառուցված կարապիկ, որն ունակ է քարշակել մինչև 5500 կգ բեռ: Մոդելը առանձնանում է հզոր կողային ոտնատհենակներով, թափքի ստորին հատվածի հատուկ գերամուր ծածկույթով և դուրալյումինից պարաստված հատուկ պաշտպանիչ վահանակով, ոև ձգվում է շարժիչից մինչև հետևի դիֆերենիցալ ու վառելիքի բաք՝ պաշտպանելով դրանք վնասվածքներից անբարենպաստ պայմաններում: TT2 Nomad-ը լրացուցիչ առաջարկում է առջևի մետաղական հենակ, հետևի լապտերների մետաղական պաշտպանիչներ, տանիքին տեղադրվող բեռնարկղ՝ ներկառուցված լուսարձակներով, պահեստային անիվի կանգնակ և հետնամասում տեղադրված աստիճան: 



4x4 TORSUS TERRASTORM-ը հիմնված է Volkswagen Crafter կամ MAN TGE 4Motion շասսիներից մեկի վրա և սարքավորվում է երկլիտրանոց EURO VI D բիտուրբո դիզելային ագրեգատով, որն առաջարկվում է երկու մոդիֆիկացիայով՝ 140 ձ.ուժ (340 Նմ) և 176 ձ.ուժ (410 Նմ) հզորությամբ: Այս ագրեգատները կարող են համակցվել կամ վեցաստիճան մեխանիկական, կամ էլ՝ ութաստիճան ավտոմատ փոխանցումատուփի հետ: Արտաճանապրհային կախոցը կատարելագործվել է այնպես, որպեսզի ապահովվի օպտիմալ աշխատանքը թե սովորական, թե արտաճանապարհային պայմաններում: Առջևից տեղադրված են MacPherson կանգնակներ և Bilstein B6 մեղմիչներ, որոնք ապահովում են առավելագույն հարմարավետություն: Անիվների բացվացքը կարգավորող Ironman 4x4 մանեկները թույլ են տալիս կարգավորել բացվացքը ± 1,75 աստիճանի սահմաններում:



TERRASTORM-ի սրահը պաստառապատված է գործվածքով և էկոկաշվով, իսկ բարձր հարմարավետությամբ աչքի ընկնող յուրաքանչյուր նստատեղ, որոնց թիվը կարող է տատանվել 9-ից մինչև 20-ը՝ կախված մոդիֆիկցիայից, սարքավորված է նաև անվտանգության եռակետ ամրագոտիով: Վարորդական խցիկում բացի մուլտիմեդիա համակարգի էկրանից առկա է նաև հատուկ սենսորային վահանակ, որի միջոցով հնարավոր է կառավարել ջեռուցումը, լուսավորությունը, օդորակումն ու աուդիհամակարգը՝ միևնույն ժամանակ հետևելով սարքավորումների աշխատանքին:  



TERRASTORM-ը կարելի է հարմարեցնել ցանկացած նպատակի՝ օգտագործելով այն տարբեր ոլորտներում, ներառյալ տուրիզմը, հանքարդյունաբերությունը, բժշկական ծառայությունները, բեռնափոխադրումները և այլն: Այսպես, ներկայցված MEDIVAC TERRASTORM-ը շտապօգնության մեքենայի արտաճանապարհային մոդիֆիկացիայի գրեթե կատարյալ մարմնավորում է, որը կարող է ծառայել թե պարզապես պացիենտների տեղափոխան, թե անմիջապես տեղում ինտենսիվ բուժօգնություն ցուցաբերելու համար: MEDIVAC-ը կառուցված է եվրոպական խիստ չափորոշիչների համաձայն՝ Battenburg մակնիշավորմամբ, և սարքավորված է տանիքին, թափարգելներին և հայելիներին տեղադրված լուսադիոդային փարոսիկներով, ձայնաազդանշանային համակարգով և արտաքին բարձրախոսով:  



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio