Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Aston Martin-ը ներկայացրել է «բոնդյան» Vantage և DBS Superleggera մոդելները:
18 Օգոստոս 2020

Q by Aston Martin հատուկ ստորաբաժանումը, ի նշանավորումն Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող նոր ֆիլմի, կթողարկի Aston Martin Vantage և DBS Superleggera մոդելների սահմանափակ սերիա:  Սերիան ստացել է 007 Edition անվանումը, իսկ աշխատանքի ընթացքում դիզայներները ոգեշնչվել են նաև առասպելական լրտեսի մասին պատմող նախկինում նկարահանված ֆիլմերով: Ընդհանուր առմամբ կթողարկվի 100 օրինակ Vantage և 25 օրինակ DBS Superleggera: 



Սահանափակ Vantage 007 Edition-ը ոգեշնչված է օրիգինալ Aston Martin V8 մոդելով, որն առաջին անգամ ներկայացվել է 15-րդ՝ «Աչքերից կայծեր» (1987) ֆիլմում: Կուպեն առանձնանում է եզակի Cumberland Grey երանգով և ռադիատորի ցանցանման ճաղավանդակով՝ քրոմապատ շրջանակով: Թափքի ստորին հատվածի դեղին շեշտադրումները հիշեցնում են ֆիլմում գործածված մեքենայի դուրս քաշվող սահաձողերի և ռեակտիվ շարժիչի մասին: Մոդելի համար որպես աքսեսուար կարելի է պատվիրել լեռնային դահուկների կոմպլեկտ և դրանց տեղափոխման համար նախատեսված հատուկ ամրաններ:



Սրահում առատորեն կիրառված է սև կաշի, նկատելի են «սև քրոմ» երանգի  ներդիրները և հուշատախտակներ: Նստատեղերը ձևավոված են Aston Martin V8-ի օրինակով: Գլխակալների հետնամասում ասեղնագործած են թավջութակի էֆերի պատկերներ՝ ևս մեկ հիշեցում 1987 թվականի ֆիլմ մասին: Արևապաշտպանիչ հովարների վրա պատկերված է 96:60 հաճախականությունը, որը ֆիլմում օգտագործում էի սովետական միլիցիան, իսկ արմնկակալի տակ թաքնված է լրտեսական սարքերի կառավարման վահանակի սխեմատիկ պատկերը:



«Բոնդյան» Aston Martin DBS Superleggera-ն իր հերթին կարելի է ճանաչել Ceramic Grey երանգով, թափքի՝ ածխապլաստիկից պատրաստված տարրերով, սնդուսափայլ սև 21-դյույմանոց անվասկավառակներով և սերիայի տարբերանշաններով: Մոդելի ինտերիերն իրականացված է սև-կարմիր երանգներով, իսկ շեմքերին նշված է թողարկված ավտոմեքենաների ընդհանուր քանակը: DBS Superleggera 007 Edition մոդելը կարժենա 279 025 ֆունթ սթերլինգ, իսկ Vantage 007 Edition կուպեն ավելի մատչելի է՝ 161 000 ֆունթ սթերլինգ:



007 Edition-ը Aston Martin-ի և Բոնդի մասին ֆիլմեր նկարող EON Productions ընկերության համատեղ նախագիծն է, որը նվիրված է «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմին: Կինոնկարում ներկայացված կլինի բրիտանական մակնիշի միանգամից չորս մոդել: Դրանք են արդեն իսկ դասական դարձած DB5-ը, V8 կուպեն, ժամանակակից DBS Superleggera-ն և Valhalla հիպերկարը, որն արտադրված է NASA-ի որոշ տեխնոլոգիաների կիրառմամբ:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio