Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ABT RSQ8-R ՔՐՈՍՈՎԵՐԸ (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
17 Օգոստոս 2020

Գերմանական հանրահայտ ABT Sportsline աթելիեն իր 125-ամյակի կապակցությամբ նախապատրաստել է հատուկ նախագիծ` ABT RSQ8-R քրոսովերը, որն առանձնանում է սահմանափակ քանակով, ավելի արտադրողական շարժիչով և ածխածնային պլաստիկից պատրաստված աերոդինամիկ տարրերով:


Ստանդարտ Audi RS Q8-ի համեմատ, ABT-ը զգալիորեն փոփոխել է մոդելը: Գլխավոր տարբերությունը ուժեղացված շարժիչն է: Չորս լիտր ծավալով բիտուրբո ագրեգատը սովորական 600 ձիաուժի և 800 Նմ մոմենտի փոխարեն զարգացոնւմ է 740 ձ.ուժ և 920 Նմ ոլորող մոմենտ, ինչը թույլ է տալիս 0-100 կմ/ժ արագությունը զարգացնել 3,4 վայկրկյանում: Սա 0,4 վայրկյանով ավելի արագ է, քան սերիական մոդելի ցուցանիշը:  Այսպիսի հզորությունը հնարավոր է դարձել ֆիրմային ABT Engine Control բլոկի, նոր ինտերքուլերների և 102-միլիմետրանոց խողովակներով արտանետման համակարգի տեղադրման շանորհիվ: Թյունինգային քրոսովերի առավելագույն արագությունը կազմում է 315 մկ/ժ:



ABT RSQ8-R-ի աերոդինամիկ փաթեթն ամբողջովին պատրաստված է ածխածնային պլաստիկից: Այն ներառում է առջևի ավելի մեծ սփլիթեր, անվակամարների ընդլայնիչներ, արտաքին հայելիներ, կողային վերդիրներ և հետևի սփոյլեր:    Օպտիմալացված քաշով և flow forming տեխնոլոգիայով արտադրված 23-դյույմանոց ABT High Performance HR անվասկավառակները համակցվում են 295/35 R23 չափսի անվադողերի հետ: Քրոսովերի սրահում տեղադրված է նոր ղեկ և շարժիչի գործարկման կոճակ: Կատարելագոծված են նաև կենտրոնական արմնկակալն ու բարձակը: 



ABT RSQ8-R կթողարկվի ընդամենը 12 օրինակով:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio