ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Lexus-ը կթողարկի LX Inspiration սահմանափակ սերիան:
16 Օգոստոս 2020
Lexus ընկերությւնը ներկայացրել է 2021 թվականի մոդելային տրավա LX ամենագնացը՝ հայտարարելով նաև LX Inspiration հատուկ սերիայի թողարկման մասին, որը շուկա կհանվի ընդամենը 500 օրինակով: Նորույթի գինը դեռևս չի հաղորդվում: Նախնական տվյալներով Lexus LX 2021 սերիական մոդիֆիկացիան և Inspiration տարբերակը հյուսիսամերիկյան շուկայում կհայտնվեն մինչև ընթացիկ տարվա ավարտը:
Նորացված LX-ի մուլտիմեդիա համակարգը համետեղելի Alexa Amazon-ի ձայնային օգնականի հետ: Սրահի լրամշակման համար հասանելի կլինի Glazed Caramel բեժ գույնի պաստառապատումը, իսկ թափքի գույների ներկապնակում ավելացել է մուգ կանաչ Nori Green Pearl երանգը: Բացի այդ, օպցիոնալ սպորտ-փաթեթը համալրվել է նոր դիզայնի 21-դյույմանոց սկավառակներով, ռադիատորի՝ նորովի լուծված ճաղավանդակով և առջևի կատարելագործված թափարգելով:
2021 թվականի LX-ի թողարկմանը զուգահեռ ընկերությունը կարտադրի նաև սահմանափակ Inspiration սերիան, որը հասանելի կլինի բացառապես սև Black Onyx և սպիտակ White Pearl գույներով: Այս մոդիֆիկացիան կարելի կլինի տարբերել ռադիատորի մուգ ճաղավանդակով, պատուհանների սև շրջանակներով, դռների սև բռնակներով և սև անվասկավառակներով:
Հիշեցնենք, որ Lexus LX 570 մոդելը սարքավորվում է 5,7 լիտր ծավալով V8 շարժիչով, որը զարգացնում է 388 ձ.ուժ հզորություն և 546 Նմ ոլորող մոմենտ: Այս ագրեգատը համակցվում է 8-աստիճան ավտոմատ փոխանցումատուփի և լիաքարշ համակարգի հետ:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: