ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել է նոր Kia Sonet քրոսովերը:
10 Օգոստոս 2020
Հարավկորեական Kia ընկերությունը ներկայացրել է նոր գլոբալ մոդել՝ Sonet քրոսովերը, որի արտադրությունը կմեկնարկի ապրանքանշանի հնդկական գործարանում: Նորույթի գլխավոր առանձնահատոկությունը մոդիֆիկացիաների լայն ընտրությունն է ու սարքավորումների հարուստ հավաքածուները, այդ թվում երկու դիզայներական տարբերակ՝ Tech և GT-Line: Արդեն հաստատվել է, որ մոդելը վաճառքի կհանվի նաև Եվրոպայում: Հայաստանի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:
Արտաքին չափսերով Sonet-ը մոտ է նույնահարթակ Hyundai Venue մոդելին: Նոր քրոսովերի երկարույթունը չի գերազանցում չորս մետրը, իսկ անվային բազան 2,5 մետր է: Շարժիչների ընտրությունը ևս զարմանալի չէ: Sonet-ի համար հասանելի են 83 ձ.ուժ հզորությամբ 1,2-լիտրանոց մթնոլորտային ագրեգատը, 120 ձ.ուժ հզորությամբ տուրբոշարժիչը, ինչպես նաև 1,5 լիտր ծավալով դիզելային շարժիչը, որը զարգացնում է 100 ձ.ուժ հզորություն: Դրանք կհամակցվեն 5- կամ 6-աստիճան դասական մեխանիկական, ինտելեկտուալ iMT (Intelligent Manual Transmission) մեխանիկական, 7-աստիճան ռոբոտացված և 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփերից որևէ մեկի հետ, ընդ որում, վերջինը հասանելի կլինի նաև դիզելային շարժիչի հետ, ինչը հազվադեպ է հանդիպում կոմպակտ քրոսովերների սեգմենտում:
Ուշադրության է արժանի ևս մեկ առանձնահատկություն՝ սարքավորումների տպավորիչ ցանկը: Ընդհանուր առմամբ կարելի է հիշատակել այս սեգմենտի համար մինչև 30 եզակի օպցիա, այդ թվում՝ առջևի նստատեղերի օդափոխումը, օդի երկաստիճան հակավիրուսային ֆիլտրացիան՝ ուլտրամանուշակագույն լամպով, 10,25-դյույմանոց էկրանով մուլտիմեդիա համակարգը և սարքավորումների՝ նույն չափսի թվային վահանակը: Բացի այս ամենից, Sonet-ը կարելի է համալրել ձայնային օգնականով, սմարթֆոնի անլար լիցքավորման մոդուլով, ինչպես նաև սրահի մթնոլորտային լուսավորման համակարգով, որը համակցված է Bose Premium աուդիոհամակարգի հետ: Ի թիվս այլ լուծումների, անվտանգությունը ապահովում են անվտանգության վեց բարձիկները, կայանման՝ առջևի և հետևի ցուցիչները և արգելակմանն օժանդակող համակարգը:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: