Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Aston Martin վիսկին կարժենա 31 միլիոն դրամից ավելին:
06 Օգոստոս 2020

Դեռևս նախորդ տարվա աշնանը կնքված պայմանագրի շրջանակներում Aston Martin-ն ու Bowmore ընկերությունը թողարկել են միասոլոդային  Black Bowmore DB5 1964 վիսկին, որը նվիրված է ինչպես այդ առասպելական մոդելին, այդպես էլ խորհրդանշում է երկու ընկերությունների համար բեկումնային դարձած թվականը: 



Հենց 1964 թվականին Bowmore ընկերությունը սկսեց օգտագործել գոլորշիով աշխատող նոր դիսթիլյատորը, որի շնորհիվ ստեղծվեց պաշտամունքային  Black Bowmore վիսկին, որն առանձնանում էր «սև օբսիդիան» երանգով: Ընդհանուր առմամն այդ խմիչքն արտադրվել է վեց անգամ, իսկ 1993 թվականից սկսած թողարկվել է մոտ 6000 շիշ:  Aston Martin-ի հետ համատեղ շշալցված վիսկին էլ ավելի հազվագյուտ կլինի՝ ընդամենը 25 շիշ: Black Bowmore DB5 1964-ը վաճառքի կհանվի աշնան վերջին և կարժենա 50 000 ֆունթ սթերլինգ: 



Խմիչքի համար նախատեսված յուրաքանչյուր շիշ պատրաստված է Շոթլանդիայի հյուսիս-արևելքում գտնվող Glasstorm արհեստանոցում և զարդարված է Aston Martin DB5 մոդելի շարժիչի գլանների օրիգինալ գլխիկով: Շիշը առաջարկվում է հատուկ տուփով, որն առանձնանում է հորթի կաշվով լրամշակմամբ, լաթունից պատրաստված փականով և նիկելապատ ծխնիներով, որոնք նմանեցված են DB5-ի որոշ տարրերի: Այս թեման ընտրվել է այն պատճառով, որ հենց 1964 թվականին էկրաններին հայտնվեց հանրահայտ Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող երրորդ՝ «Գոլդֆինգեր» ֆիլմը, որտեղ զգալի դերակատարույթուն ուներ հերոսի  Aston Martin DB5-ը:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio