ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Nissan-ը հնարավորություն կտա կայանման համար վճարել էլեկտրականությամբ: (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ)
05 Օգոստոս 2020
Ճապոնական ընկերությունը, որն արդեն իսկ մի քանի եվրոպական երկներում փորձարկել է «ավտոմեքենա-էլեկտրական ցանց» մոդելը, այժմ դիտարկում է օգտագործել այն նաև կայանատեղիներում՝ որպես հաճախորդների աչքերում էլեկտրական ավտոմեքենաների գրավչությունը բարձրացնելու միջոց: Առաջին անգամ աշխարհում էլեկտրամոբիլների վարորդները կարող են օգտագործել իրենց փոխադրամիջոցների մարտկոցներում կուտակած էլկտրականությունը կայանտեղիի համար վճարելու համար՝ Յոկոհամա քաղաքում գտնվող Nissan Pavilion ցուցասրահ այցելելիս:
Ընկերության մշակած Nissan Energy Share և Nissan Energy Storage տեխնոլոգիաները թույլ են տալիս վերցնել էլեկտրաէներգիան մեքենաների մարտկոցներից, հետագայում այն կուտակելու, տարածելու կամ այլ նպատակներով օգտագործելու, օրինակ՝ բնակելի կամ գործարար տարածքներ լուսավորելու համար: Nissan-ը արդեն պայմանավորվել է ճապոնական որոշ նահանգների տեղական իշխանությունների հետ՝ Leaf էլեկտրամոբիլները բնական աղետների ժամանակ որպես էներգիայի աղբյուր օգտագործելու համար: Մեկ այլ համաձայնագրով ընկերությունը նախատեսում է օգտագործել էլեկտրամոբիլների էներգիան փողոցների լուսավորման համար:
Վճարման յուրօրինակ համակարգը ընդամենը մեկն է այն բազում նորարարություններից, որոնք առաջարկվում են հաճախորդներին Nissan Pavilion-ում, որը կառուցվել է ցուցադրելու համար, թե ինչպես է ավտոարտադրողը պատկերացնում ապագայի աշխարհը: Այցելուները կարող են ճաշել Nissan Chaya սրճարանում, որն օգտվում է Nissan Leaf-ից և լրացուցիչ արևային վահանակներից ստացվող էլեկտրականությունից: Բացի այդ նրանք հնարովորություն կունենան զգալ այն ամենը, ինչ ապրում են Formula E էլեկտրական բոլիդների վարորդները, կամ էլ՝ փորձարկել լիովին նոր Nissan Ariya EV էլեկտրական քրոսովերը: 10,000 քմ մակերեսով Nissan Pavilion-ը սարքավորված է արևային վահանակներով և սնվում է նաև վերականգնվող այլ աղբյուրներից:
Ինչպես նշում է Nissan-ի գլխավոր տնօրեն Մակոտո Ուչիդան, «Pavilion-ը մի վայր է, որտեղ հաճախորդները կարող են տեսնել, զգալ և ոգևորվել հասարակության և շարժունակության մեր տեսլականով: Քանի որ ավտոմոբիլային աշխարհն անցում է կատարում էլեկտրականությանը, ավտոմեքենաները ևս պետք է շատ ավելին ներառվեն առօրյա կյանքին, քան բացառապես ուղևորափոխադրումն է:»
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: