Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ընդլայնում է համագործակցությունը Renault Armenia-ի հետ:
04 Օգոստոս 2020

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Renault Armenia-ն հայտարարում են համագործակցության նոր ծրագրի մասին. ավտովարկավորում բարելավված հատուկ պայմաններով, որի շրջանակներում  հաճախորդներին առաջարկվում են վարկավորման արտոնյալ պայմաններ, ինչպես նաև վարկի ձևակերպման հարմար և  արագ գործընթաց։  

Հոգ տանելով հաճախորդների մասին՝ վարկի գործողության ողջ ընթացքում Բանկի կողմից իրականացվում է ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն, ինչպես նաև վարկառուի ապահովագրություն դժբախտ պատահարներից: 

Renault Armenia-ի հետ համագործակցության հատուկ ծրագրի շրջանակներում ավտովարկի   տրամադրման որոշումը կայացվում է 5 ժամվա ընթացքում, իսկ վարկառուից պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկի ձևակերպումը կատարվում է տեղում՝  անմիջապես ավտոսրահում։  

Ավտովարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով`

կանխավճար՝ սկսած 10%-ից
տարեկան տոկոսադրույք՝ սկսած 9,9% -ից
մարման ժամկետը՝ մինչև 5 տարի

Առավել մանրամասն տեղեկատվություն համար այցելեք Renault Armenia-ի պաշտոնական կայք՝ www.renault.am, կամ զանգահարեք 010 247599 հեռախոսահամարով։ 

Ծանուցում. Նյութը հրապարակվում է գովազդային հիմունքներով: Autoplus.am կայքը պատասխանատվություն չի կրում ներկայացված առաջարկի բովանդակության համար:



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio