ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
FORD-Ի ՆՈՐ ECOSPORT ՄՈԴԵԼԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
07 Մարտ 2013
Ford ընկերությունը Ժնևում ներկայացրեց EcoSport քրոսովերի եվրոպական տարբերակը, որը կոչված է լրացնել SUV մեքենաների ընդլայնվող շարքը:
Ստեղծվելով B տառանշմամբ գլոբալ հենահարթակի հիման վրա` EcoSport-ը համատեղում է փոքր ընտանեկան մեքենաների աշխուժությունն ու խնայողականությունը իրական ամենագնացների բազմաֆունկցիոնալության, տարողունակության, ընթացային որակների և անցողունակության հետ:
EcoSport –ը, ինչպես և ամբողջովին նորացված Ford Kuga-ն, ընկած են Ford –ի ամբիցիոզ պալանների հիմքում, այն է` հաջորդ վեց տարվա ընթացքում Եվրոպայում վաճառել վեց միլիոն ամենագնաց: Ընկերությունը նախատեսում է Հին Աշախարհամասում վաճառել նաև Ford Edge մոդելը, որը բավականին ճանաչված է ԱՄՆ-ում և մի շարք այլ շուկաներում:
Ամբողջովին նոր EcoSport-ը համալրվելու է արդյունավետ ուժային ագրեգատների լայն շարքով, որը ներառում է Տարվա Շարժիչ ճանաչված 1.0լ ծավալով և 125ձ/ու հզորությամբ բենզինային EcoBoost շարժիչը, 1.5 լ ծավալով և 110 ձ/ու հզորությամբ բենզինային և նույն ծավալով ու 90 ձ/ու հզորությամբ դիզելային շարժիչները:
"Նոր Ford
EcoSport չափազանց տնտեսող, բազմաֆունկցիոնալ
և ոճային մոդել է, որն, ինչպես և կոմպակտ B-MAX-ը, վաճառքների
առաջատար Fiesta-ն ու նորագույն
Tourneo Courier-ը, կդառնա մեր եվրոպական
մոդելային շարքի հիմնական մասնիկներից մեկը”, - հաղորդեց EcoSport նախագծի ղեկավար Նիկ Ֆիցջերալդը:
EcoSport-ը Ford-ի առաջին մոդելն է, որն ամբողջությամբ նախագծվել է Հարավային Ամերիկայում: Առաջին անգամ ներկայացվելով դեռ 2003թ.` այն դառավ նոր սեգմենտի հիմնադիր և վաճառվեց շուրջ 700.000 օրինակով: Նոր մոդելն առաջին անգամ ներկայացվեց Բրազիլիայում անցյալ տարվա սեպտեմբերին և, ինչպես ենթադրվում է, կծառայի Հնդկաստանի ու Չինաստանի շուկաների հանդեպ Ford-ի նախատեսած էքսպանսիայի համար:
Ամբողջությամբ նոր
EcoSport-ը կդառնա Ford-ի երկրորդ ամենագնացը եվրոպական շուկայում վերջերս
վաճառքի հանված Ford Kuga-ից հետո:
Այս տարվա վերջում ամերիկացիները նախատեսում են նաև Ռուսատանում սկսել յոթտեղանի Explorer
ամենագնացի արտադրությունը:
EcoSport-ի տպավորիչ ուրվագիծը նախագծված է վառելիքի տնտեսման պահանջներին համապատասխան: Առջևի բամպերի լայն վանդակաճաղը, կարջ առաջնամասն ու արտահայտիչ կանգնակները այս կոմպակտ ամենագնացին սպորտային ոճ են հաղորդույմ, իսկ ժամանակակից արտաքինը շեշտում են անկյունաձև լուսարձակները:
EcoSport-ը համալրվում է նաև Ford-ի ֆիրմային SYNC ձայնային կոմունիկացիոն համակարգով: Առաջաին անգամ եվրոպալկան շուակոյւմ հայտնվում է նաև Ford SYNK AppLink համակարգը, որը թույլ կտա վարորդների ձայնի օգնությամբ կառավարել տարբեր բջջային հավելվածներ, ներառյալ հոսքային երաժշտության առավել ճանաչված Spotify սերվիսը: նույն համակրգի միջոցով անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի կապվել արատակարգ օգնության ծառայությունների հետ:
EcoSport –ն առաջարկում
է նաև օժանդակ տեխնոլոգիաների լայն փաթեթ, որը ներառում է նաև, ESP (Electronic
Stability Program)և HLA (Hill
Launch Assist) համակարգերը: