Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

RENAULT-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐ MÉGANE ԸՆՏԱՆԻՔԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ:
29 Հուլիս 2020

Ֆրանսիական ընկերությունը տվյալներ է հրապարակել նորցաված Renault Mégane հեչբեք և Sport Tourer մոդելների մասին, որոնք այսուհետ հասանելի կլինեն կատարելագործված սպորտային R.S. մոդիֆիկացիաներով, ինչպես նաև լիցքավորվող հիբրիդային տարբերակներով, ինչը հնարավոր է դարձել Mégane Sport Tourer մոդելի վրա առաջադեմ E-TECH ուժային ագրեգատի տեղդրելու շնորհիվ: 

Նոր Mégane Sport Tourer

Մոդելի առաջնամասում ճանաչելի C-աձև լուսարձակները այժմ ունեն շրջադարձի ներկառուցված նշաններ, իսկ հետևի լապտերները հավելվել են լուսադիոդային ժապավենով, որը ստեղծում է նոր Mégane-ի բացառիկ անհատականությունը: Շրջադարձի հետևի ցուցիչները ստացել են դինամիկ լուծում: Լուսավորության հնարավորություն է ավելացել նաև դռների բռնակներին, ինչը ավելի շքեղ տեսք է հաղորդում ավտոմեքենային: Թափքի գույների ներկապնակը հարստացել է նոր երանգներով, որոնց թվում են առաջին անգամ կիրառվող Copper, Baltique Grey և Highland Grey գույները: Մոդելային շարքի ժամանակակից կերպարին ավարտուն տեսք են տալիս թեթևաձույլ 16- և 17-դյույմանոց անվասկավառակները, որոնք հասանելի են թե՛ սովորական, թե՛ R.S. Line մոդելների համար:

Նոր Mégane Sport Tourer E-TECH Plug-in Hybrid

Նոր R.S. Line շարքը ոգեշնչված է մրցարշավներում Renault-ի տասնամյակների փորձով և առնձնանում է արտաքին մի շարք դինամիկ լուծումներով, որոնք ընդգծում են մեքենաների սպորտային խառնվածքը: Նոր 17-դյույմանոց Monthlery սկավառակները նորամուծություն են Mégane-ի շարքում և առաջարկվում են բացառապես այս մոդելի համար: Կերպարը ամբողջացնում են եզակի հակամառախուղային լուսրաձակներն ու Ֆորմուլա-1 բոլիդներին բնորոշ շեղբը, որը ձգվում է առջևի թափարգելի ամբողջ երկայնքով, իսկ Hatch և Sport Tourer մոդելների հետևի թափարգելը աչքի է ընկնում դրա մեջ ներկառուցված արտանետման խողովակների քրոպապատ վերդիրներով:

Նոր Megane Hatch մոդելի ինտերիեր

Նոր Mégane-ների ընդարձակ ինտերիերը ևս ենթարկվել է կատարելագործման և այժմ առանձնանում է սարքավորումների՝ 10-դյույմանոց վիրտուալ վահանակով և տեղեկատվական-ժամանցային համակարգի 9,3-դյույմանոց էկրանով, որի միջոցով կաելի է կառավարել մուլտիմեդիա բազում ֆունկցիաներ, ընտրել վարման ռեժիմները և մեքենայի աշխատանքի այլ կարգավորումներ:  

Նոր Mégane Sport Tourer E-TECH Plug-in Hybrid

Նոր Plug-in Hybrid ուժային ագրեգատը սարքավորված է E-TECH  տեխնոլոգիայով և տեղադրվում է նոր Mégane Sport Tourer-ի վրա՝ լրացնելով TCe 140 և dCi 115 շարժիչների շարքը, որոնք հասանելի են Mégane Hatch և Sport Tourer թափքով մոդիֆիկացիաների համար: Այս տեխնոլոգիան նախագծել են Renault-ի ինժեներները՝ ստանալով դրա համար շուրջ 150 տարբեր պատենտներ: Այն ներառում է Ալյանսի ստեղծած նորագույն 1,6 լիտր ծավալով քառագլան շարժիչը և երկու այլ էլեկտրական շարժիչ: Ուժային այս ագրեգատը համակցվում է բազմաֆունկցիոնալ անկցորդիչ փոխանցումատուփի հետ: Էլեկտրական շարժիչների սնուցման համար նախատեսված է 9,3 կՎժ տարողունակությամբ մարտկոցը: Հիբրիդային ագրեգատի ընդհանուր հզորությունը 160 ձ.ուժ է, ինչի շնորհիվ նոր Mégane Plug-in Hybrid-ը դարձել է ամենահզոր մոդիֆիկացիան ոչ սպրոտային մոդելների մեջ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագությունը զարգացնելու համար մեքենային անհրաժեշտ է 9,8 վայրկյան: Հատկանշական է, որ մեքենայի մեկնարկը միշտ տրվում է էլեկտրական ռեժիմում, իսկ բացառապես հոսանքով այն կարող է հաղթահարել մինչև 45 կիլոմետր: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio