ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ներկայացվել են մոդուլային eBussy էլեկտրական բեռնատարները:
28 Հուլիս 2020
Գերմանիայում գրանցված Electric Brands ընկերությունը պատրաստվում է եվրոպական շուկա հանել eBussy անվանմամբ մոդուլային էլեկտրամոբիլը: Նորույթի հիմքում ընկած է հեշտ ձևափոխվող հարթակը, որի հիման վրա հնարավոր կլինի ստեղծել տարբեր թափքով ավտոմեքենաների շարք: Ակնկալվում է, որ eBussy-ի գները կտատանվեն 15 800-ից մինչև 28 800 եվրո՝ կախված համալրումից:
eBussy-ի արտաքինը նախագծելիս՝ դիզայներները ոգեշնչվել են ռետրո-ոճավորմամբ, իսկ սահուն գծերն ու սև վահանակով միմյանց միացրված կլոր լուսարձակները հիշեցնում են էլեկտրական Honda e հեչբեքը: Հաջորդ տարի շուկա հանվող eBussy-ի շարքը կներառի միածավալ վեն, պիքապ, փոքրիկ բեռնատար, կեմպեր և այլ տարբերակներ:
Յուրաքանչյուր մոդիֆրկացիայի սրահում կտեղադրվի շարժական ղեկ, ինչի շնորհիվ ըստ անհրաժեշտության մեքենան կարող է դառնալ աջակողմյան կամ ձախակողմյան, և նույնիսկ հնարավոր է թողնել ղեկը ամիջապես մեջտեղի հատվածում: Սա հնարավոր է դարձել drive-by-wire տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ, որը ենթադրում է ղեկային կառավարման մեխանիկական հանգույցների փոխարինումը էլեկտրոնայիններով:
Բազային eBussy-ն սարքվավորվում է մինչև 20 ձ.ուժ հզորությամբ շարժիչ-անիվներով, ընդ որում ոլորող մոմենտը կարող է հասնել մինչև 1000 Նմ: Ամենաբյուջետային տարբերակում շարժիչները սնվում են 10 կՎտժ քարշային մարտկոցից, իսկ մեկ լիցքավորումով ընթացքի պաշարը կարող է կազմել մինչև 200 կմ: Հասանելի կլինի նաև 30 կՎտժ տարողությամբ մարտկոցը, որի շնորհիվ ընթացքի պաշարը կարելի է հասցնել մինչև 600 կիլոմետրի:
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է: