Auto Plus Magazine

  • Հայ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկայացվել է Սատուրնի ամպերով ոգեշնչված բացառիկ Lamborghini Aventador-ը:
27 Հուլիս 2020

Ընդամենը 800 օրինակով թողարկվող Lamborghini Aventador SVJ Roadster-ի մոդիֆիկացիաների շարքը ընդլայնվել է էլ ավելի բացառիկ տարբերակով, որը ստացել է Xago Edition անվանումը: Արտադրվելիք 10 սուպերկարերից որևէ մեկը կարելի է պատվիրել առցանց՝ օգտվելով Ad Personam անհատականացման վիրտուալ ստուդիայի ծառայություններից: Xago Edition-ի արժեքը չի հայտարարվում, իսկ «ստանդարտ» Aventador SVJ-ի գինը սկսում է 521 հազար դոլարից: 



Lamborghini Aventador SVJ Xago-ի արտաքինի հիմնական թեման «հեկսագոններն» են՝ մակնիշի դիզայներական լուծումներում գերակշռող վեցանկյունները: Ինչպես նշում են իտալական ընկերության ոճաբանները, հիմնական թեմայի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Սատուրն մոլորակի հյուսիսային բևեռում հաճախ գրանցվող մթնոլորտային ֆենոմենը և մեղվափեթակների կառուցվածքը: Գրադիենտային նախշազարդը ծածկում է մոդելի առջևի կողաթևերը, դռները և շարունակվում հետնամասում: Նույն թեման կրկնվում է նստատեղերի և սրահի այլ տարրերի լրամշակման մեջ, որի նյութերն ու գույները կարելի է ընտրել հենց կայքում՝ առանց  Lamborghini-ի գրասենյակ այցելելու:



Հիշեցնենք, որ լիաքարշ Lamborghini Aventador SVJ-ն սարքավորվում է 6,5 լիտր ծավալով V12 շարժիչով, որը զարգացնում է 770 ձ.ուժ հզորություն և 720 Նմ ոլորող մոմենտ: Այն համակցվում է յոթաստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ: Տեղից մինչև 100 կմ/ժ արագացման համար մեքենային անհրաժեշտ է 2,9 վայրկյան, իսկ առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժ: 



Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ,տեղադրեք այստեղ ձեր կարծիքը նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր հաշիվը: Խնդրում ենք լինել կոռեկտ մեկնաբանություններ թողնելիս: Թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային բնույթի նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տեղադրել արգելվում է:


Copyright © 2024 autoplus.am Հետևեք մեզ Twitter Facebook Google + Instagram
Website designed and developed by e-Works Web Design Studio